Կաթի գործարան

Ղազախստանի Շուչինսկ քաղաքում կաթի գործարանի բետոնե շենքը ջերմամեկուսացվեց և արդիականացվեց ProfHolod-ի արտադրանքի օգնությամբ։ Ջերմամեկուսացման համար օգտագործվել են լավագույն արտասահմանյան բաղադրիչներից պատրաստված 40 մմ հաստության PIR Premier-ով ավելի քան 1700 քմ պատի սենդվիչ վահանակներ, իսկ արդիականացման համար՝ եվրոպական կցամասերով պատրաստված ProfHolod-ի 13 տեխնոլոգիական, 7 ճոճանակաձև, 4 սահող և 3 բացովի դռներ։

Խոշոր ծավալաչափով ապրանքների տեղափոխման նպատակով ProfHolod-ի ճոճանակաձև և սահող դռներն արտադրվում են միառելսի համար նախատեսված բացվածքով։ Դռների շահագործման ժամկետը երկարաձգելու համար պաստառները պաշտպանված են տարբեր տեսակի զատիչներով՝ պլաստմասե հարթ և կոր, Квинтет տիպի մետաղյա թիթեղներով:

PU Europe տվյալների համաձայն 115 մմ հաստության պոլիուրետանային մեկուսիչը տարեկան 1 քմ մեկուսացված մակերեսի վրա տնտեսում է 162 կՎտ*ժ էներգիա: Պոլիուրետանային մեկուսիչը խոնավություն չի ներծծում, դիմացկուն է սնկերի և բորբոսի նկատմամբ, ինչը միանգամայն կարևոր է բարձր խոնավության պայմաններում աշխատող, օր․՝ կաթնային անասնաբուծությամբ զբաղվող ձեռնարկությունների համար։

Անուն
Ընկերությունը
Հեռախոս:*   (Օրինակ ՝  +374-9120-02-12)
Քաղաք: 

Մեկնաբանություն.