Գլխավոր

  • Բիշքեկի ցուցահանդեսին ProfHolod-ը կներկայացնի էներգաարդյունավետ տեխնոլագիաներ գյուղատնտեսական և արդյունաբերական շինությունների կառուցման համար․ PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակներ և Solar Sandwich համակարգ՝ ջեռուցման և օդորակման ծախսերի նվազեցման համար
  • Ղրղզստանում ProfHolod-ի արտադրանքն օգտագործվում է հիպերմարկետների ցանցերում, մսի վերամշակման կոմբինատներում, հրուշակեղենի և այլ սննդի արտադրություններում

ProfHolod-ը հրավիրում է գործընկերներին մասնակցել KyrgyzBuild միջազգային մասնագիտացված շինարարական ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 26-ից 28-ը Բիշքեկում։

А3 տաղավարում ProfHolod-ը կներկայացնի․

  • PIR Premier հրակայուն պոլիիզոցիանուրատային մեկուսիչով պատի և ծածկի սենդվիչ վահանակներ։ PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակներն ունեն եվրոպական CE վկայագիր, 0,0194 Վտ/մ*Կ նվազագույն ջերմահաղորդականության շնորհիվ նվազեցնում են տարածքների սառեցման կամ ջեռուցման ծախսերը: Փորձագետների կարծիքով էներգաարդյունավետ նյութերի օգտագործումը կարող է Ղրղզստանում նվազեցնել էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելի քան 20%-ով։
  • Solar Sandwich նորարարական «կանաչ» համակարգը՝ PIR Premier մեկուսիչով էներգաարդյունավետ սենդվիչ վահանակների և արևային վահանակների համադրությունը։ ProfHolod-ի այս եզակի լուծումը թույլ է տալիս խնայել ջեռուցման կամ օդորակման ծախսերը մինչև 30%։ Solar Sandwich-ը կարող է տեղադրվել նոր կառուցվող շենքի վրա, ինչպես նաև արդեն կառուցված օբյեկտի վրա։ Արևային էլեկտրակայանների օգտագործումը հատկապես ակտուալ է Ղրղզստանի Հանրապետության համար, որն ունի վերականգնվող էներգիայի մեծաքանակ աղբյուրներ.
  • բազալտե մանրաթելով պատի և ծածկի սենդվիչ վահանակներ՝ հրդեհային անվտագության բարձր պահանջներ ունեցող օբյեկտների համար
  • թղթով, փայլաթիթեղով, թաղանթով PIR Plita® ունիվերսալ մեկուսիչը՝ արդյունաբերական շինությունների և մասնավոր շենքերի ջերմամեկուսացման համար
KyrgyzBuild.jpg

Ղրղզստանում ProfHolod-ի գործընկերներն են հիպերմարկետների ցանցերը, մսի վերամշակման խոշոր գործարանները, հրուշակեղենի կոմբինատները և այլ ընկերություններ, որոնք ProfHolod-ի սենդվիչ վահանակների և սառնարանային դռների օգնությամբ կառուցում են գրասենյակային և պահեստային համալիրներ, սուպերմարկետներ, բանջարեղենի և մրգերի պահեստարաններ, պահեստներ և սննդի արտադրամասեր։

ProfHolod-ի արտադրանքից Ղրղզստանում կառուցված օբյեկտների ամբողջական ցանկը ստանալու համար խնդրում ենք հարցում ուղարկել info@profholod.am էլ.հասցեին։

KyrgyzBuild ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 26-ից ապրիլի 28-ը Բիշքեկի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մանեժում՝ Ախունբաև փող․ 97։ Ստացեք անվճար էլեկտրոնային տոմս կազմակերպչի կայքում

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop