Հայաստանում անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար 9-12-րդ դասարանների աշակերտների համար։ ProfHolod-ը 2020 թվականից ի վեր աջակցում է մրցույթին։ Այս տարի, ֆինանսական օգնությունից զատ, ProfHolod-ը երիտասարդ տաղանդներին առաջարկեց քննարկման թեմաներ ընկերության R&D կենտրոնին հետաքրքրող ոլորտներից, ներառյալ պոլիուրետանային մեկուսիչների կանաչ քիմիան և արտադրական թափոնների կրկնակի օգտագործումը, վերամշակումը և կիրառումը:

Պատանի քիմիկոսների մրցաշարն անցկացվում է 2010 թվականից ի վեր «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ միավորելով 9-12-րդ դասարանների աշակերտներին բնագիտության լայնածավալ ոլորտի շուրջ: Մրցույթը հարթակ է հանդիսանում առաջին քայլերն անող գյուտարարների համար, հաղորդակցման գործիք դպրոցի և համալսարանի, ուսուցիչների և գիտնականների միջև: Մրցաշարի կազմակերպիչներն անցկացրել են դասախոսություն, բացել քիմիական փորձեր իրականացնելու համար նախատեսված տեղամասեր։ 2022 թվականին ժյուրիի կազմում ընդգրկված էին ոչ միայն ոլորտի փորձառու մասնագետներ, այլև նախորդ տարիների մրցաշարերի հաղթողները։ Պատանի քիմիկոսների մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի «Հերացի» թիմը։

«Ուրախալի է, որ այս տարի մարզերից թիմերն ավելացել են, ինչը վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք։ Մրցաշարի ձևաչափը եզակի է Հայաստանում, ProfHolod-ի օգնությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս խորհել ոլորտի կիրառելի, կարևոր, գործնական և նույնիսկ չլուծված խնդիրների մասին և առաջարկել իրենց լուծումները»

Անժելա Բալթայանը
«Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի համակարգող

Հետագայում նախատեսվում է առցանց կոնֆերանս ProfHolod-ի Հետազոտության և զարգացման բաժնի մասնագետների հետ, ուսուցիչների անցանց հանդիպումներ փորձի փոխանակման նպատակով:

Screenshot_138.jpg

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop