Սառնարանային խցիկներ

Պոլիուրետանային PIR Premier և PUR Classic մեկուսիչով սենդվիչ վահանակներից պատրաստված արդյունաբերական սառնարանային խցիկները հուսալի են և հեշտ հավաքվող։ Համաշխարհային լավագույն բաղադրիչներով PIR Premier և ստանդարտ համակարգով PUR Classic մեկուսիչներով սենդվիչ վահանակներն արտադրվում են եվրոպական հավաստագիր ունեցող եվրոպական Pu.Ma և SAIP հայտնի ապրանքանիշերի սարքավորումներով։




Միջին ջերմաստիճանի խցիկներ
Միջին ջերմաստիճանի խցիկներ
  • Ջերմաստիճանային պայմաններ՝ +14°C մինչև -5°C
  • Վահանակների հաստություն՝ 60 և 80 մմ
  • Լցանյութ՝ արտասահմանյան լավագույն բաղադրիչներից պատրաստված հրակայուն PIR Premier պոլիիզոցիանուրատային կամ PUR Classic պոլիուրետանային մեկուսիչ
  • Չափ՝ ստանդարտ կամ պատվերով
  • Տեղադրում՝ տարածքի ներսում կամ դրսում
Սառցարանային խցիկներ
Սառցարանային խցիկներ
  • Ջերմաստիճանային պայմաններ՝ 5°C մինչև -25°C
  • Վահանակների հաստություն՝ 100, 120, 140, 150 մմ
  • Լցանյութ՝ արտասահմանյան լավագույն բաղադրիչներից պատրաստված հրակայուն PIR Premier պոլիիզոցիանուրատային կամ PUR Classic պոլիուրետանային մեկուսիչ
  • Չափ՝ ստանդարտ կամ պատվերով
  • Տեղադրում՝ տարածքի ներսում կամ դրսում
Շոկային սառեցման խցիկներ
Շոկային սառեցման խցիկներ
  • Ջերմաստիճանային պայմաններ՝ 25°C մինչև -35°C
  • Վահանակների հաստություն՝ սկսած 150 մմ
  • Լցանյութ՝ արտասահմանյան լավագույն բաղադրիչներից պատրաստված հրակայուն PIR Premier պոլիիզոցիանուրատային կամ PUR Classic պոլիուրետանային մեկուսիչ
  • Չափ՝ ստանդարտ կամ պատվերով
  • Խորը սառեցում՝ տևողություն՝ 1-1,5 ժամ
Խցիկներ ծաղիկների համար
Խցիկներ ծաղիկների համար
  • Ջերմաստիճանային պայմաններ՝ սկսած 0°C
  • Վահանակների հաստություն՝ 60 և 80 մմ
  • Լցանյութ՝ արտասահմանյան լավագույն բաղադրիչներից պատրաստված հրակայուն PIR Premier պոլիիզոցիանուրատային կամ PUR Classic պոլիուրետանային մեկուսիչ
  • Չափ՝ ստանդարտ կամ պատվերով
  • Տեղադրում՝ տարածքի ներսում կամ դրսում
Արևային վահանակներով սառնարանային
Արևային վահանակներով սառնարանային
  • Ջերմաստիճանային պայմաններ՝ կախված շահագործման պայմաններից և խցիկի ծավալից
  • Վահանակների հաստություն՝ կախված խցիկի ծավալից ու ջերմաստիճանային և տեղադրման պայմաններից
  • Լցանյութ՝ արտասահմանյան լավագույն բաղադրիչներից պատրաստված հրակայուն PIR Premier պոլիիզոցիանուրատային կամ PUR Classic պոլիուրետանային մեկուսիչ
  • Չափ՝ պատվերով

Տեսնել պատրաստի օբյեկտները

ProfHolod-ի արդյունաբերական սառնարանային խցիկների առավելությունները

Ամենամատչելի գինը։ Զանգահարեք, կպայմանավորվենք։
Կառաջարկենք հենց այն, ինձ ձեզ անհրաժեշտ է․ անվճար խորհրդատվություն կտրամադրենք սառնարանային խցիկի ընտրության հարցում
Ապրանքի երաշխիք
Դուք կստանաք սառնարանային կամ սառցարանային խցիկը ճիշտ ժամանակին
Հաճախորդներ Ռուսաստանի և ԱՊՀ բոլոր տարածաշրջաններում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում
Կխնայենք ձեր ժամանակը․ կառաքենք Ռուսաստան, ԱՊՀ և աշխարհի ցանկացած երկիր

Հավաքովի-քանդովի սառնարանային խցիկներ

ProfHolod-ի հուսալի, մատչելի և հեշտ հավաքվող սառնարանային խցիկներն արտադրվում են եվրոպական Pu.Ma և SAIP հայտնի ապրանքանիշերի սարքավորումներով։

Սառնարանային խցիկը սենդվիչ վահանակներից, ձևավոր կցամասերից և մեկ կամ մի քանի դռներից բաղկացած հերմետիկ մոդուլային կոնստրուկցիա է։ Խցիկը նախատեսված է հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող ապրանքների պահպանման համար՝ սննդամթերք, դեղամիջոցներ, ռեակտիվներ, ծաղիկներ, մորթյա իրեր և այլն։ Արդյունաբերական խցիկների և կենցաղային սառնարանների աշխատանքի սկզբունքը նմանատիպ է․ պաղեցնում և սառեցնում են ապրանքը, պահպանում տրված ջերմաստիճանային պայմանները։

ProfHolod-ի արդյունաբերական սառնարանային խցիկների առավելությունները

Մենք օգտագործում ենք «երիթ-ակոս» տիպի ծայրակցային փականքներ, ինչի շնորհիվ խցիկները հեշտ ու արագ հավաքվում են ձեզ անհրաժեշտ վայրերում։ 20 մմ եզակի խորություն ունեցող փականքը երաշխավորում է տարածքի ամբողջական ջերմա- և ջրամեկուսացում։ ProfHolod-ի խցիկներն օգտագործվում են միջին և ցածր ջերմաստիճանային պայմաններում ապրանքի պահպանման համար։ Միջին ջերմաստիճանի սառնարանային խցիկների համար խորհուրդ ենք տալիս օգտագործել 60 և 80 մմ հաստության վահանակներ, իսկ սառցարանային խցիկների համար՝ 100, 120, 150 և 200 մմ։

Մեզ մոտ կարող եք ձեռք բերել հավաքովի-քանդովի արդյունաբերական սառնարանային խցիկներ տարբեր ոլորտներում օգտագործելու համար կամ ճշտել դրանց արժեքը։ Մեր խցիկները տեղադրվում են խանութներում, սուպերմարկետներում, առևտրի տաղավարներում, սննդի արտադրությունում, պահեստներում, հյուրանոցներում, սրճարաններում, ռեստորաններում ամբողջ Ռուսաստանով, ԱՊՀ երկրներով և Եվրոպայով մեկ։

Ուշադրություն․

Առանց մետաղական հիմնակմախքի սառնարանային և սառցարանային խցիկի լայնությունը չի կարող գերազանցել․

  • 4000 մմ (առաստաղային վահանակի երկարություն)՝ 60 մմ և պակաս հաստության վահանակների օգտագործման դեպքում,
  • 6000 մմ՝ 80 մմ հաստության վահանակների օգտագործման դեպքում,
  • 8000 մմ՝ 100 մմ և ավել հաստության վահանակների օգտագործման դեպքում:

Առանց հիմնակմախքի խցիկի բարձրությունը չպետք է գերազանցի 3000 մմ։ Արգելվում է առաստաղային վահանակների վրա տեղադրել ինժեներական սարքավորումներ և քայլել վահանակների վրայով։

Առանց հիմնակմախքի խցիկները կարող են մոնտաժվել միայն շինության ներսում։ Արգելվում է փողոցային խցիկները մոնտաժել առանց մետաղական հիմնակմախքի ամրացման։

Խցիկների տեսակներ

Դուք կարող եք ձեռք բերել տարբեր տեսակի հավաքովի-քանդովի կոնստրուկցիաներ․

  • սառնարանային խցիկներ մթերքի և այլ ապրանքների պաղեցման համար։ Ջերմաստիճանային պայմաններ՝ +14°C մինչև -5°C։
  • Սառցարանային խցիկներ սառեցման համար։ Ջերմաստիճանային պայմաններ՝ -5°C մինչև -25°C։
  • Շոկային սառեցման խցիկներ թարմ և սառեցված մսի, կիսաֆաբրիկատների, թռչնամսի, ձկնեղենի, մսային ենթամթերքի, պատրաստի ուտեստների արագ սառեցման համար։ Ջերմաստիճանային պայմաններ՝ -18°C մինչև -35°C։
  • Խցիկներ ծաղիկների համար։ Ջերմաստիճանային պայմաններ՝ 0°C-ից ավել։ Ծաղիկների սառնարանների նպատակն է կտրված բույսերի պահպանմանը համապատասխանող ջերմաստիճանի և խոնավության պահպանումը։ Խցիկներում ծաղիկների կյանքը մի քանի անգամ երկարում է։

Օգնության կարիք ունե՞ք։ ProfHolod-ի փորձառու մասնագետները կօգնեն ընտրել ձեզ անհրաժեշտ սառնարանային կամ սառցարանային խցիկը։

Կարող եք վստահ լինել՝ ապրանքը կստանաք ժամանակին։ Տարեկան մենք արտադրում ենք 2,7 միլիոն քմ սենդվիչ վահանակներ սառնարանային, սառցարանային, շոկային սառեցման խցիկների, սառնարանային, գազային միջավայր ունեցող պահեստների կառուցման համար Ռուսաստանում․ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

ProfHolod-ի արտադրանքի առավելությունները

  • Անվճար խորհրդատվություն
  • Ամբողջ արտադրանքը հավաստագրված է և անցնում է որակի խիստ վերահսկողություն
  • Պատվերով ապրանքների արտադրություն․ տեսականին ընդլայնվում է՝ չսահմանափակվելով ստանդարտ չափերով
  • Խցիկների ծառայության ժամկետը երկարացնելու համար մենք օգտագործում ենք միայն բարձրորակ նյութեր, եվրոպական առաջադեմ տեխնոլոգիաներ և սարքավորումներ։

ProfHolod-ը բոլոր տեխնիկական և հիգիենիկ պահանջներին համապատասխանող սառնարանային խցիկների արտադրող է։

ProfHolod-ի արտադրանքի երկարատև ծառայության երաշխիք են հանդիսանում բարձրորակ նյութերի, եվրոպական նորագույն սարքավորումների օգտագործումը, արհեստավարժությունը և ձեր պահանջների հանդեպ ուշադրությունը։


Պատվիրել զանգ մասնագետից

Անուն*
Հեռախոս* (Օրինակ ՝ +7 495 745-01-37)
Ապացուցեք, որ ռոբոտ չեք*