Մոդուլային տնակներ
Գինը՝ սկսած 2 500 USD
ProfHolod-ն առաջարկում է ձեռք բերել պրակտիկ մոդուլային տնակներ` ամբողջապես պատրաստ վիճակում։ Տնակները հավաքվում են ProfHolod-ի PIR Premier պատի և ծածկի սենդվիչ վահանակներով, դռներով և ձևավոր կցամասերով։
Տնակների արժեքը հաշվարկվում է անհատական ձևով․ խնդրում ենք դիմել ProfHolod-ի Ձեր անհատական մենեջերին։ Տնակը կկառուցեն Ձեր տարածաշրջանի մեր գործընկերները։
Տնակները պրակտիկ և շահավետ տարբերակ են
-
բանվորների, շինարարության և այլ օբյեկտների պահակային ծառայության աշխատակիցների տեղակայման համար,
-
մշտական կացության համար չնախատեսված վայրերում զինվորականների օպերատիվ տեղակայման համար,
-
գույքի, շինանյութերի, այգեգործական գործիքների պահեստավորման համար նախատեսված տնտեսական շինությունների կառուցման համար։
ProfHolod-ի սենդվիչ վահանակներից մոդուլային տնակները
-
հավաքվում են կարկասային և ոչ կարկասային տեխնոլոգիայով։ Մետաղյա կարկասային կառուցվածքով սենդվիչ վահանակներից հավաքված տնակները հնարավոր է տեղափոխել այլ օբյեկտ։
-
Մատակարարկվում են ամբողջ կոմպլեկտով, հավաքվում են տեղում,
-
կարող են հավաքվել ցանկացած եղանակային պայմաններում,
-
տաք կլիմայական պայմաններում տեղադրելու դեպքում՝ PIR Premier սենդվիչ վահանակների ցածր ջերմահաղորդականության՝ 0,0194 Վտ/մ*Կ, ինչպես նաև վահանակների ծայրակցման մասերի ջերմամեկուսացման շնորհիվ, տնակի ներսում հարմարավետ ջերմաստիճան է ապահովվում։
Մատակարարվող կոմպլեկտ
-
PIR Premier հրակայուն պոլիիզոցիանուրատային մեկուսիչով պատի և ծածկի սենդվիչ վահանակներ․
հաստություն՝ 80 մմ,
այրելիության խումբ՝ Г1, հրակայունության սահման՝ Е130,
ջերմահաղորդականություն՝ 0,0194 Վտ/մ*Կ,
պոլիմերային ծածկույթ՝ RAL 9003 կամ Ձեր կողմից ընտրված ցանկացած գույն։
20 մմ խորությամբ «երիթ-ակոս» ծայրակցային փականն ապահովում է միացման առավելագույն ջերմամեկուսացում և փրփուրի ու հերմետիկի նվազագույն օգտագործում։ -
Գերմանական կցամասերով դռներ,
-
RAL 9003 կամ Ձեր կողմից ընտրված ցանկացած գույնի ձևավոր կցամասեր,
-
հատակի ուժեղացում՝ նրբատախտակով կամ Квинтет տեսակի մետաղով,
-
ծախսվող նյութեր
Անհրաժեշտության դեպքում պատուհանները հնարավոր է ձեռք բերել տեղում։
Մոդուլային տնակների համար տիպային լուծումներ 2400х3421 մմ, 2200х5925 մմ, 2400х5925 մմ․
Ինչու՞ արժե ընտրել ProfHolod-ի սենդվիչ վահանակներից տնակները
-
արագ կմատակարարենք ամբողջովին պատրաստ տնակը,
-
Ռուսաստանի PIR, PUR պոլիուրետանային մեկուսիչով սենդվիչ վահանակների ամենախոշոր արտադրողն ենք,
-
իտալական ավտոմատ գծերի վրա արտադրվող պատրաստի ապրանքի ժամկետների հստակ կանխատեսում,
-
սենդվիչ վահանակների արտադրության 16 տարվա փորձ,
-
նախագծեր՝ ամբողջ Ռուսաստանում և աշխարհի 20 երկրներում,
-
սենդվիչ վահանակների եվրոպական CE հավաստագրում,
-
անվճար խորհրդատվություն՝ պատվերից առաջ և հետո։
Գունային հնարավոր տարբերակներ ըստ RAL կատալոգի
1014 փղոսկր | 1015 բեժ |
1018 դեղին ցինկ | 3003 նռան գույն |
3005 բալի գույն | 3009 կարմիր օքսիդ |
3011 կարմրա-շագանակագույն | 5005 հագեցած կապույտ |
6002 սիզամարգի կանաչ | 6005 կանաչ մամուռ |
7004 մոխրագույն | 8017 շոկոլադագույն |
9002 բաց մոխրագույն | 9003 սպիտակ |
9006 բաց ալյումին | 9010 մաքուր սպիտակ |