Սառնարանային պահեստների կառուցում և վաճառք
Գինը՝ սկսած 60 000
- Без детальной:
Սառնարանային պահեստների նախագծում և կառուցում
Սառնարանային պահեստները նախատեսված են հետևյալ ձեռնարկություններում ապրանքների պահեստավորման համար․
- առևտուր և հանրային սնունդ,,
- կաթի և մսի վերամշակման արտադրություն,
- գյուղատնտեսություն,
- անասնաբուծություն,
- դեղագործական արդյունաբերություն։
ProfHolod ընկերությունը մատակարարում է պոլիուրետանային մեկուսիչով սենդվիչ վահանակներ ցածր ջերմաստիճանով պահոցների համար՝ արդյունաբերական սառնարաններ, ցածր ջերմաստիճանով խցիկներ և համալիրներ, լոգիստիկ համալիրներ։
Մատակարարումը ներառում է․
- Համաշխարհային լավագույն բաղադրիչներից պատրաստված ProfHolod-ի PUR պոլիուրետանային մեկուսիչով կամ PIR Premier հրակայուն պոլիիզոցիանուրատով պատի և ծածկի սենդվիչ վահանակներ։
- Հավաքման ձևավոր կցամասեր։
- Սառնարանային դռներ, շերտավոր ՊՎՔ վարագույրներ։

Մրգի և բանջարեղենի պահեստավորում

Մորթյա իրերի պահեստավորման խցիկներ

Ձկնամթերքի պահեստավորման խցիկներ

Մսամթերքի և կիսաֆաբրիկատների պահեստավորման խցիկներ
Ինչո՞ւ է ProfHolod ընկերությունն ավելի լավը
Սառնարանային պահեստների կառուցում

Պահեստները կառուցվում են հիմնակմախքային տեխնոլոգիաներով. մետաղական կոնստրուկցիաներից կառուցվում է PUR, PIR վահանակներով երեսպատված հիմնակմախք։ Թույլատրվում է սենդվիչ վահանակների և ուղղահայաց, և հորիզոնական տեղադրում՝ դասավորության և ջերմաստիճանային պայմանների փոփոխման հնարավորությամբ։
Շինանյութեր
Սառնարանային պահեստների կառուցման համար օգտագործվում են ProfHolod-ի 40 և 200 մմ հաստության PUR Classic կոշտ պոլիուրետանային կամ 42-45 կգ/մ³ խտության փրփուրով հրակայուն PIR Premier մեկուսիչներով սենդվիչ վահանակներ։ Սենդվիչ վահանակները հավաստագրված են, անցնում են սանիտարահամաճարակային փորձաքննություն և կարող են օգտագործվել սննդի արդյունաբերության շինությունների կառուցման համար։
20 մմ խորության «երիթ-ակոս» ծայրակցային փականքներն ապահովում են միացման առավելագույն ջերմամեկուսացում, մոնատաժային փրփուրի և հերմետիկի նվազագույն օգտագործում։