Արևային վահանակներով շենքեր

Արևային վահանակներով շենքեր
Բնութագրեր.
  • Без детальной:
Նկարագրություն

2016 թվականին, երբ ProfHolod-ը 27 կՎտ հզորության արևային կայան տեղադրեց Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում գտնվող իր արտադրական համալիրում, արևային վահանակները դեռ արտասովոր երևույթ էին Ռուսաստանի համար։ Այսօր շինարարներն ավելի ու ավելի են հետաքրքրվում էներգիայի այլընտրանքային աղբյուրներով։

ProfHolod-ում դուք կարող եք ձեռք բերել արևային վահանակներ՝ շենքի ծածկի և պատի կամ փողոցում մոնտաժված սառնարանային խցիկի ծածկի վրա տեղադրելու համար։

DJI_0880.1.jpg

Ինչո՞ւ ProfHolod

Մոսկվայի մարզում արևային վահանակների 5-ամյա շահագործման փորձ

Անմիջական մատակարարում Հայաստանում արևային մոդուլների առաջին արտադրողից՝ SolarOn ընկերությունից

Պատրաստման ճշգրիտ ժամկետներ

ГОСТ-ի բոլոր պահանջների համապատասխանություն

Անվճար խորհրդատվություն՝ պատվերից մինչև շահագործում

Նմանատիպ օբյեկտներ

Արագ կառուցվող շինություններ

rooftop.jpg

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է տարբերվում արևային էներգիան սովորականից

Արևն ապահովում է մեր մոլորակը մշտական էներգիայի արևային ճառագայթման քանակով։

Մեկ տարվա ընթացքում Երկրի մակերեսին հասնող արևային էներգիայի քանակը երկու անգամ ավել է բոլոր չվերականգնվող աղբյուրների՝ ածուխի, նավթի, ուրանի հանքերի և այլնի ամբողջական պոտենցիալ արտադրվող էներգիայից։

Իսկ արժե՞քը

Արևային էներգիայի մեկ կՎտ*ժ-ի արժեքն ամբողջ աշխարհում անշեղորեն նվազում է։ 2020 թ․ Միջազգային էներգետիկական գործակալության վերլուծաբաններն անվանել են արևային էներգիան «պատմության մեջ էլետրաէներգիա արտադրելու ամենաէժան տարբերակը»․ շահագործման ամբողջ ընթացքում արևային կայանների էլեկտրաէներգիայի արտադրության միջին արժեքը 2020 թ․ դարձել է 35-55 ԱՄՆ դոլար/մՎտ*ժ 2016թ․ 100 ԱՄՆ դոլար/մՎտ*ժ համեմատ։

5 տարուց պակաս ժամանակահատվածում գների անկումը նպաստեց ամբողջ աշխարհում արևային կայանների տեղակայանքների քանակի սրընթաց աճին՝ 30 գՎՏ*ժ-ից մինչև 500 գՎտ*ժ։

Այսօր, ըստ արևային կայաններ տեղադրող ընկերությունների գնահատականի, ճիշտ սպասարկման և խնամքի դեպքում փոքր էլեկտրակայանների արժեքը նույնիսկ Մոսկվայում կարող է փոխհատուցվել 4-5 տարվա ընթացքում։

ProfHolod ընկերության պատին տեղադրված արևային կայանը 2016-2021 թթ․ արտադրել է ավելի քան 82 հազար կՎտ*ժ էլեկտաէներգիա, որը մոտավորապես համարժեք է ProfHolod-ի սառնարանային և տեխնոլոգիական դռների արտադրամասի 3 ամսվա աշխատանքին։

Ինչպե՞ս խնամել արևային կայանները

Արևային կայանները բաղկացած են առանց շարժական մասերի ստացիոնար բլոկներից, արդյունքում շահագործման ծախսերը ձգտում են 0-ի։ Եվ ճիշտ անկյան տակ տեղադրելու դեպքում նույնիսկ ձմռանը ձյունը արևային կայաններից ինքնուրույն կթափվի։

Ի՞նչ է տեղի ունենում արևային վահանակների հետ ամպամած եղանակին և գիշերը

Արևային վահանակների համար կարևորը ոչ թե արևն է, այլ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ուստի ամպամածությունը խոչընդոտ չէ։ Գիշերն էլ էլեկտրականություն կստանաք ցերեկը լիցքավորված կուտակիչ մարտկոցներից։

Ինչպե՞ս են արևային վահանակները մոնտաժվում սենդվիչ վահանակների վրա

ProfHolod-ը մշակել է հատուկ ամրակներ, որոնց միջոցով հնարավոր է տեղադրել արևային վահանակները PIR Premier-ով ծածկի սենդվիչ վահանակների վրա։

Որքա՞ն տեղ կպահանջվի

Կարող եք հաշվարկի հարցում ուղարկել ձեզ անհրաժեշտ արևային վահանակների քանակի վերաբերյալ՝ ելնելով շենքի նշանակությանից, աշխարհագրական դիրքից և պահանջվող հզորությունից։

Պատվիրել
Անուն
Ընկերությունը
Հեռախոս:*   (Օրինակ ՝  +374-9120-02-12)
Քաղաք: 

Մեկնաբանություն.  
Հավանել
Ինձ դուր է գալիս