+10% հարակցում․ բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակների արտադրության համար ProfHolod-ն անցել է սեփական արտադրության սոսնձի օգտագործմանը

ProfHolod-ի R&D կենտրոնը բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակների համար մշակել է փրփրասոսինձ։ Մեր ձեռնարկությունում օգտագործված մյուս սոսինձների համեմատ՝ նոր սոսինձը 10 %-ով բարձրացնում է մեկուսիչի հարակցումը մետաղին։ 2023 թվականի ապրիլից նորույթը կիրառվում է արդյունաբերական արտադրությունում։

ProfHolod-ը բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակների արտադրությունը սկսել է 2019 թվականին՝ երկրորդ չընդհատվող հոսքագծի վրա։ ProfHolod-ի մեկ այլ՝ PIR Premier պոլիիզոցիանուրատային մեկուսիչով սենդվիչ վահանակներն առանձնանում են կոշտությամբ՝ շուկայում ամենախորը պրոֆիլավորման՝ 1,5 մմ, շնորհիվ․ պատռման ամրության փորձարկումների ժամանակ 40 կգ/մ3 խտության դեպքում դրսևորում են 150 կՊա։ Ի տարբերություն PIR մեկուսիչի՝ բազալտե մանրաթելով վահանակների դեպքում նյութը պահպանում է իր չափերը և մետաղի հետ չունի հարակցում:

«Սենդվիչ վահանակների արտադրության ընթացքում պոլիուրետանային և պոլիիզոցիանուրատային մեկուսիչներն ընդարձակվելով՝ լցնում են վահանակի ամբողջ ներքին ծավալը՝ բոլոր հնարավոր անհարթություններով, խոռոչներով և փականքներով, այս դեպքում սոսինձը միայն ուժեղացնում է հարակցումը, իսկ բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակների դեպքում վերոնշյալ բոլոր խնդիրները լուծվում են սոսնձի հաշվին»։

Իրինա Պեչենկինա
ProfHolod-ի R&D կենտրոնի ղեկավար

profholod_mw_panels.jpg

Սենդվիչ վահանակների նոր մեկուսիչի համար անհրաժեշտ էր ակտիվորեն փրփրող սոսինձ, որով հնարավոր կլիներ լցնել բարդ երկրաչափական պրոֆիլավորման և բազալտե մանրաթելի հարթ մակերևույթի հպման արդյունքում առաջացած անհարթությունները։ Սոսինձը պետք է ապահովեր մետաղական թիթեղների հետ անմիջական մակերևութային հպում և առավելագույնս խորը ներթափանցեր բազալտե մանրաթելի կառուցվածք՝ տոգորելով թելքերը՝ արտադրանքի լավագույն ֆիզիկամեխանիկական հատկություններ ապահովելու նպատակով։

ProfHolod R&D կենտրոնը մեծ փորձ ունի պոլիուրետանների ոլորտում, այդ իսկ պատճառով սենդվիչ վահանակների համար նոր սոսինձը նույնպես ստեղծվեց պոլիուրետանից: Փորձագետներից պահանջվել է ավելի քան մեկ տարի ցանկալի բանաձևը ստանալու համար։ Լաբորատոր և արդյունաբերական փորձարկումների շրջանակներում R&D կենտրոնի աշխատակիցները փորձարկել են ավելի քան 20 ռեցեպտուրա: Փորձարկումների ընթացքում սոսինձը սառեցվում էր մինչև -25°C և տաքացվում մինչև +300°C՝ շերտազատման պարտադիր փորձարկումով: Փորձնական սենդվիչ վահանակներն անցել են ամրության լաբորատոր ֆիզիկամեխանիկական փորձարկումներ և դիմակայել են արտադրամասից փողոց տեղափոխման 14 ցիկլ. այս ձևով ստուգվում էին սոսնձի հատկություններն արտաքին միջավայրում և ջերմաստիճանների տատանման պայմաններում:

«Մինչև սերիական արտադրության անցնելը բազալտե մանրաթելով և նոր սոսնձի շերտով սենդվիչ վահանակներն անցել են «հրի և ջրի» միջով: Եվ հիմա մենք լիովին հանգիստ ենք հարակցման համար, քանի որ վերջինիս համար պատասխանատու է պոլիուրետանը»։

Իրինա Պեչենկինա
ProfHolod-ի R&D կենտրոնի ղեկավար

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop