Հուլիսի 4-ին լրացավ Ռուսատանում պոլիուրետանային մեկուսիչով սենդվիչ վահանակներ արտադրող ամենախոշոր ընկերության՝ ProfHolod-ի 15 ամյակը:

2005 թվականին ProfHolod ընկերությունն իր գործունեությունը սկսել է PUR-վահանակների արտադրությամբ, այսօր արդեն Ռուսաստանում ամեն երրորդ պոլիուրետանային մեկուսիչով սենդվիչ վահանակը և ամեն տասներորդ ցանկացած տիպի ջերմամեկուսիչով վահանակն արտադրվում է ProfHolod ընկերությունում:

Միայն 2019 թվականին ընկերությունն արտադրել է ավելի քան 3 մլն ք. մ. սենդվիչ վահանակներ և 8 հազարից ավել սառնարանային և արդյունաբերական դռներ: Ամեն տարի 2000 և ավել իրավաբանական անձինք Ռուսաստանում և աշխարհի 15 երկրներում, ԱՄՆ-ից մինչև Մերձավոր Արևելք, ProfHolod-ի արտադրանքի շնորհիվ կառուցում են արտադրական, գյուղատնտեսական և այլ արագ կառուցվող շինություններ:

2016 թվականից ProfHolod ընկերությունը՝ PIR և PUR մեկուսիչով սենդվիչ վահանակների առաջին ռուսաստանյան արտադրողը, ջերմամեկուսիչի որակը վերահսկելու նպատակով, անցավ պոլիուրետանային մեկուսիչի ստեղծման տեխնոլոգիաների ինքնուրույն զարգացմանը։ Նույն թվականին ProfHolod ընկերությունը, BASF, Dow և Evonik միջազգային կոնցեռնների հետ մեկտեղ, մշակեց պոլիիզոցիանուրատային մեկուսիչով PIR Premier սեփական անհատական համակարգը ​​և չորս տարվա ընթացքում ռուսաստանյան խառնուրդը դարձավ ամենավաճառվող PIR-համակարգը Ռուսաստանում։

2019 թվականին ընկերության արտադրական համալիրը համալրվեց գերմանական H&S Anlagentechnik ընկերության կողմից արտադրված Ռուսաստանում բարդ բազմաեթերների սինթեզի ամենաժամանակակից սարքավորմամբ։ 2020 թվականին Elastokam/BASF լաբորատորիան գրանցեց ProfHolod ընկերության PIR Premier համակարգով սենդվիչ վահանակների եզակի ջերմահաղորդականությունը ` 0.0194 Վտ/մ*Կ մակարդակում:

ProfHolod ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Տոկմակովը նշեց․ «15 տարվա ընթացքում հսկայական ճանապարհ ենք անցել, ինչը մյուս ընկերություններին հաջողվել է կես դարում։ Պոլիուրետանային և պոլիիզոցիանուրատային մեկուսիչների ոլորտում մենք դարձել ենք փորձագետ։ Ռուսաստանի ջերմամեկուսացման նոր, բայց բուռն զարգացող շուկայում իրականացրել ենք մեծաքանակ ծրագրեր, նաև մշակում ենք նորերը, որոնց մասին կիմանաք շուտով։

Այժմ ունենք մի քանի պատվախնդիր նպատակ․ և՛ Ռուսատանում, և՛ արտասահմանում։ Մենք պլանավորում ենք պահպանել զարգացման նույն արագությունը և ապացուցել, որ այստեղ՝ Ռուսաստանում կարող ենք ստեղծել էներգաարդյունավետ արտադրանք ցանկացած երկրի ու մայրցամաքի համար․ եզակի բնութագրերով արտադրանք ցածր ու բարձր ջերմաստիճանների կառավարման, ինպես նաև ջեռուցման ու օդորակման ծախսերի նվազեցման համար։

Զգալի միջոցներ ենք ներդրել Ռուսաստանում պոլիուրետանային մեկուսիչների ստեղծման տեխնոլոգիայի զարգացման համար և մտադիր ենք հասնել էներգաարդյունավետության նոր բարձրունքների, որպեսզի շինարարական և սառնարանային բնագավառներն իրենց բիզնեսի զարգացման համար կարողանան օգտվել ռուսաստանյան գիտելիքահենք արտադրության բոլոր տեխնոլոգիական ու տնտեսական առավելություններից։

Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր, անտեսելով ցանկացած ճգնաժամ, շարունակում են աշխատել ընկերության հետագա զարգացման համար, կատարելագործում են մեր հատուկ նպատակով մշակված համակարգը, սառնարանային դռների և վահանակների համար մշակում են նոր ինժեներական լուծումներ, արհեստավարժորեն օգնում են մեր հաճախորդներին կիրառել ամենաէներգաարդյունավետ տեխնոլոգիաները։

Եվ, իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, ովքեր ընտրում են ProfHolod –ի արտադրանքը ամբողջ աշխարհում»։

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop