Գլխավոր

  • ProfHolod-ի սահող հավաքովի դռները՝ ՍԴ Հ, թույլ են տալիս կրճատել տրանսպորտային ծախսերը․ խնայողությունները կարող են հասնել 100 հազար ռուբլու
  • ՍԴ Հ մոնտաժվում են շինարարական օբյեկտում. առաքվող կոմպլեկտում ներառված են բոլոր անհրաժեշտ դետալները
  • Բոլոր ՍԴ Հ նախապես հավաքվում են ProfHolod-ի արտադրամասում՝ տեղում հեշտ մոնատժում ապահովելու համար

ProfHolod-ը ներկայացնում է նոր լուծում․ սահող հավաքովի սառնարանային դռներ՝ ՍԴ Հ։ Դռների նոր տեսակը համատեղում է ցրտի պահպանման լավագույն տեխնոլոգիաները և փոխադրման հարմարավետությունը:

ProfHolod-ի գործընկերներն այժմ կարող են պատվրեիլ 2000 մմ բարձրությունն ու լայնությունը գերազանցող քանդովի-հավաքովի սահող դռներ։ Սառնարանային նոր տեսակի դռները՝ ՍԴ Հ, թույլ կտան տրանսպորտային ծախսերը կրճատել՝ բեռի չափերի նվազեցման հաշվին։ Ի տարբերություն ստանդարտ խոշոր ծավալաչափի սառնարանային դռների, փոխադրման խնայողությունը կարող է հասնել 100 հազար ռուբլու։

1.1.jpg

ՍԴ Հ մոնտաժվում են շինարարական օբյեկտում. առաքվող կոմպլեկտում ներառված են բոլոր անհրաժեշտ դետալները և մոնտաժման հրահանգները, արագ ծայրակցում ապահովելու նպատակով դռների փեղկերը համարակալված են։ Օբյեկտում դռների հաջող մոնտաժումը երաշխավորված է, քանի որ ՍԴ Հ բոլոր տեսակի դռները մինչև առաքումը նախապես հավաքվում են արտադրամասում։ Բոլոր դռները ենթարկվում են որակի խիստ վերահսկման: Հետևելով էներգախնայողության ժամանակակից տեխնոլոգիաները սառնարանային արդյունաբերությունում լավագույնս օգտագործելու համար հնարավոր ամեն ինչ անելու առաքելությանը՝ ProfHolod-ը պատվերի բոլոր փուլերում տրամադրում է անվճար տեխնիկական աջակցություն՝ ինժեներների խորհրդատվություն և շեֆ-մոնտաժ օբյեկտում:

«Հավաքովի սահող դռները ստեղծել ենք, որպեսզի խուսափենք արդեն հավաքված փեղկերի ծախսատար առաքումից։ Սովորաբար խոշոր ծավալաչափի դռները փոխադրվում են «բրգերի» վրա։ Առաքման ծախսերը վերջին մեկ տարվա ընթացքում աճել են, ուստի նոր լուծումը կօգնի զգալիորեն կրճատել դրանք, հատկապես, եթե պատվերը ներառում է ոչ թե մեկ կամ երկու, այլ տասը դուռ։ Նույն ՍԴ այժմ կարող են առաքվել ապամոնտաժված և հավաքվել տեղում», - ընդգծում է ProfHolod-ի տեխնիկական լուծումների և նոր մշակումների բաժնի ղեկավար Ռաշիդ Զինաթուլինը: «Կարևորն այն է, որ մեր ստանդարտ սահող դռների պես, ՍԴ Հ համալրված են բոլոր տարբերակներով և կցամասերով՝ ամրացված են ProfHolod-ի բարձակներով, մեր կամ ֆրանսիական արտադրության էլեկտրահաղորդակներով»:


Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop