Գլխավոր․

  • ProfHolod-ը տարածքների ներսում ջերմաստիճանի արդյունավետ պահպանման և արևային էներգիայի օգտագործման համար «կանաչ» լուծում է մշակել՝ PIR Premier սենդվիչ վահանակերից և արևային վահանակներից պատրաստված Solar Sandwich համակարգը։
  • Էներգախնայողության առաջադեմ տեխնոլոգիաների համադրությունը թույլ կտա խնայել շենքերի ջեռուցման կամ օդորակման ծախսերը մինչև 30%՝ կախված օբյեկտի աշխարհագրական դիրքից։
  • ProfHolod-ն առաջին անգամ կներկայացնի Solar Sandwich համակարգը սեպտեմբերի 16-18-ին Երևանում կայանալիք Armenia Expo ցուցահանդեսին։

ProfHolod-ը, միավորելով «կանաչ» էներգետիկան և ջերմության ու ցրտի պահպանման արդյունավետ տեխնոլոգիաները, նորարարական լուծում է մշակել։

PIR Premier մեկուսիչով պատի և ծածկի սենդվիչ վահանակներից և SolarOn արևային վահանակներից պատրաստված Solar Sandwich համակարգը թույլ կտա կրճատել ջեռուցման կամ օդորակման ծախսերը մինչև 50%։

ProfHolod-ը Երևանում սեպտեմբերի 16-18-ը կայանալիք Armenia Expo ցուցահանդեսին առաջին անգամ կներկայացնի ծածկի և ֆասադների համար նոր համակարգը։ Ընկերության տաղավարն է  AE14B։

Solar Sandwich համակարգը բաղկացած է Հայաստանում արևային մոդուլների առաջին արտադրող SolarOn ընկերության արևային ու PIR Premier մեկուսիչով պատի և ծածկի սենդվիչ վահանակներից։

Արևային սարքը մոնտաժվում է PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակի վրա՝ ProfHolod-ի ինժեներների կողմից մշակված հատուկ ամրակցման օգնությամբ։

Եզակի ամրակցումը թույլ է տալիս ProfHolod-ի սենդվիչ վահանակների վրա մոնտաժել ցանկացած տեսակի արևային վահանակներ, երաշխավորում է ջերմային կամուրջների բացակայությունը և ապահովում է համակարգի կատարյալ աշխատանքը։

 «Բնապահպանական օրակարգն օրեցօր ավելի կարևոր տեղ է զբաղեցնում ամբողջ աշխարհում և Ռուսաստանում։

ProfHolod-ը, զարգացնելով էներգիայի պահպանման ամենաժամանակակից տեխնոլոգիաները, իր գործընկերներին և հաճախորդներին առաջարկում է բարձրացնել արտադրության էկոլոգիականությունը, հասցնել բիզնեսի վարման չափանիշները համաշխարհային առաջատար ձեռնարկությունների մակարդակին՝ օգտագործելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ 

Էլեկտրաէներգիայի գեներացման հարցը հանդիսանում է էներգարդյունավետ տեխնոլոգիաների զարգացման գործընթացի հաջորդ տրամաբանական քայլը։ 16 տարվա աշխատանքի ընթացքում ProfHolod-ը դարձել է տարածքների ներսում ջերմության ու ցրտի պահպանման փորձագետ։

Իր սեփական ձեռնարկությունում տեղադրված արևային կայանի շահագործման փորձից ելնելով՝ ProfHolod-ն ուրախ է առաջարկել նորարարական համալիր լուծումներ ամբողջ աշխարհում ժամանակակից «կանաչ» շենքերի կառուցման համար» -, նշեց ProfHolod ընկերության Վաճառքի տնօրեն Դավիթ Ալավերդյանը։

Արևային վահանակներ տեղադրված են PIR պոլիիզոցիանուրատային սենդվիչ վահանակների վրա ProfHolod-ի արտադրական շենքում, Հայաստանում՝ Սամբիել  պանրի գործարանում, ինչպես նաև Ռուսաստանի և արտասահմանյան այլ օբյեկտներում։ 

ProfHolod-ում տեղադրված արևային վահանակները 4 տարվա գործունեության ընթացքում արտադրել են ավելի քան 82 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա և կանխել ավելի քան 80 տոննա ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ։ 

SolarOn արևային վահանակների արտադրողը 5 տարվա ընթացքում  ավելի քան 500 օբյեկտներում տեղադրել է արևային վահանակներ, որոնց ընդհանուր հզորությունը գերազանցում է 10 մՎտ-ը։

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop