ProfHolod-ի PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակներից Նախոդկայում կառուցվել է առաջին սառնարանային համալիրը Կապալառուն մատնանշում է ProfHolod-ի արտադրանքի անփոփոխ որակը, արտադրության կարճ ժամկետները և առաքման օպտիմալ արժեքը

Գլխավոր

  • Նախոդկայում 12 տոննա ձկնեղենի պահպանման համար նախատեսված սառնարանային առաջին համալիրը կառուցվել է 7 491 քառ. մ PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակներից
  • Շինարարությունն իրակացնող կապալառուն արդեն 5 տարի է ընտրում է ProfHolod-ի սենդվիչ վահանակները
  • Տարեկան ProfHolod-ը սենդվիչ վահանակներով և դռներով բեռնված ավելի քան 100 կոնտեյներ է ուղարկում Հեռավոր Արևելք՝ արդյունաբերական օբյեկտների կառուցման և վերանորոգման համար։

ProfHolod-ի PIR Premier պոլիիզոցիանուրատային մեկուսիչով սենդվիչ վահանակներից Նախոդկայում կառուցվել է առաջին սառնարանային համալիրը, որը նախատեսված է 12 տոննա ձկնեղենի միաժամանակյա պահպանման համար։ Օբյեկտը շահագործման է հանձնվել ճիշտ ժամանակին՝ արտադրական ժամկետների հստակ պահպանման և սենդվիչ վահանակներից շինությունների կառուցման պարզության շնորհիվ․ մոնտաժումը չեն խաթարել սառցե անձրևները, ձյունը, ուժգին քամին և Ճապոնական ծովի ափամերձ գոտու եղանակային այլ ծանր պայմանները:

Շինարարությունն իրականացրած hեռավոր-արևելյան ընկերությունը ProfHolod-ից սենդվիչ վահանակներ է պատվիրում ավելի քան 5 տարի։ Շինարարները մանտնանշում են ProfHolod-ի արտադրանքի բարձր որակը, արտադրության կարճ ժամկետները և առաքման օպտիմալ արժեքը:

1.1.jpg

Տարեկան ProfHolod-ն ավելի քան 100 կոնտեյներ ապրանք է առաքում Հեռավոր Արևելք՝ արդյունաբերական օբյեկտների կառուցման և վերանորոգման համար:

«Սենդվիչ վահանակների բնագավառում աշխատելու 16 տարվա ընթացքում, Հեռավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում օբյեկտներ կառուցելու նպատակով, մենք հիմնովին ուսումնասիրել ենք մեր արտադրանքը կոնտեյներներով տեղափոխելու բոլոր մանրամասները: Սովորաբար նման բեռնափոխադրումների համար մենք արտադրում ենք մեկ մետր լայնությամբ սենդվիչ վահանակներ՝ հեշտությամբ դրանք կոնտեյներում տեղավորելու նպատակով։ Տեղավորվում են նաև երեսպատման նյութերն ու պաշտպանիչ պարկերը։ Եթե հաճախորդին լայն վահանակներ են անհրաժեշտ, մենք կարող ենք դրանք բեռնել այնպես, որ անվնաս առաքվեն:

ProfHolod-ն արտադրում է սենդվիչ վահանակները Մոսկվայի մարզում, և քանի որ Մոսկվան հանդիսանում է խոշոր տրանսպորտային հանգույց, կոնտեյներներով առաքումը Հեռավոր Արևելք ավելի մատչելի է, քան Ռուսաստանի այլ շրջաններից և արտերկրից, երբ առաքման ծախսերին և ժամկետներին ավելանում է նաև մաքսազերծումը»,- նշեց

Ալեքսեյ Վորոբյովը։
ProfHolod-ի արդյունաբերական շինարարության բաժնի նախագծի ղեկավարը՝

Պահեստի կառուցման համար ProfHolod-ն արտադրել է 7 491 քմ 80, 120 և 150 մմ հաստության պատի սենդվիչ վահանակներ: Սենդվիչ վահանակները պատրաստված են երկու գույնով՝ ստանդարտ սպիտակ RAL 9003 և ազդանշանային կապույտ RAL 5005։ Պատվիրատուի ցանկությամբ շենքի ճակատային մասում կապույտ վահանակներից պատրաստված է ծովային ալիքի տեսքով նախշ։

Նոր սառնարանային համալիրը սառեցված արտադրանքի որակյալ պահեստավորում կապահովի մարզի ձկնարդյունաբերության ոլորտում։ Նախատեսվում է համալիրի բազայում ստեղծել լոգիստիկ համալիր, որը ծառայություններ կմատուցի սառնարանային կոնտեյներների սպասարկման համար։

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop