Երևանում «Էլինա» կանացի հագուստի գործարանի կառուցման համար ProfHolod-ը PIR սենդվիչ վահանակներ մատակարարեց Հայաստան: Նախագծի մանրամասների քննարկման նպատակով Հայաստան այցելեց ProfHolod-ի մենեջերը։

Գործարանի կառուցման համար Պատվիրատուն փնտրում էր բարձր ջերմամեկուսիչ հատկություններով հեշտությամբ տեղադրվող շինանյութ և ընտրեց ProfHolod-ի արտասահմանյան լավագույն բաղադրիչներով PIR սենդվիչ վահանակները։

Սենդվիչ վահանակներն օգտագործվել են գործարանի պատերի, միջնորմների և ծածկի կառուցման համար։ Արտաքին պատերի համար ProfHolod-ը արտադրեց 100 մմ հաստությամբ ավելի քան 2000 ք․ մ․, միջնորմների համար՝ 40 մմ ավելի քան 900 ք․ մ․, ծածկի համար՝ 100 մմ ավելի քան 1200 ք․ մ․ PIR սենդվիչ վահանակ։

ProfHolod-ի սենդվիչ վահանակներն արտադրվում են ռուսաստանյան և արտասահմանյան մետաղագործական խոշոր ընկերությունների մետաղներից RAL ապրանքացանկի ցանկացած գույնով։ Երևանի պատվիրատուն շենքի դիմային հատվածի ձևավորման համար ընտրեց ընկերության կորպորատիվ գույները՝ RAL 1015 (փղոսկր) և RAL 7043 (մոխրագույն)։ Ծածկի վահանակների համար օգտագործվել են RAL 9006 (սպիտակ ալյումինե), պատերի միջնորմների համար՝ RAL 9003 (սպիտակ) գույները։

Ռուսաստանում և ամբողջ աշխարհում պոլիուրետանային մեկուսիչով սենդվիչ վահանակներն ընտրում են թեթև քաշի, արագ արտադրման, լոգիստիկ ծախսերի օպտիմալացման, հեշտ տեղադրման և երկարատևության համար։ ProfHolod-ի PIR վահանակների ջերմահաղորդականությունը կազմում է 0,022 Վտ/մ*Կ։

Հիմնվելով համաշխարհային փորձի վրա և կիրառելով լավագույն արտասահմանյան նյութերը՝ ProfHolod-ը ջերմության կառավարման նպատակով ստեղծում է նորարարական արտադրանք։

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

1120 ֆուտբոլի դաշտ — ProfHolod-ն ավելի քան 8 միլիոն քմ սենդվիչ վահանակներ է արտադրել իր սեփական PIR Premier համակարգով
15.02.2023
ProfHolod-ը հրավիրում է մասնակցելու բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներին նվիրված էքսկուրսիային
08.02.2023
ProfHolod-ում բոլոր ստանդարտ ապրանքները կարելի է ձեռք բերել 14 օրացուցային օրվա ընթացքում
16.01.2023
Արտակենտրոնակային փականներով մոդուլային խցիկները կրճատում են տեղադրման ժամանակը և գերազանց տարբերակ են սննդային կամ ոչ սննդային ապրանքների պահպանման համար
10.01.2023

Տեսեք մեր նախագծերը

gototop