Ամենակարևորը․
- ProfHolod-ը հետաքրքրված է ուսումնական հաստատությունների հետ կապերի զարգացմամբ
- 9 -12-րդ դասարանների աշակերտների համար մրցաշարն անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը
- ProfHolod-ը նախատեսում է ընկերության R&D կենտրոնում պրակտիկա կազմակերպել պատանի քիմիկոսների համար
ProfHolod-ը երկրորդ տարին անընդմեջ աջակցում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը 9 -12-րդ դասարանների աշակերտների համար։ Քիմիայի սիրահարների համար ինտերակտիվ մրցաշարն անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը։
Մրցաշարի հիմնական նպատակը գիտության և տեխնոլոգիայի տարածումն է դպրոցականների և երիտասարդների շրջանում:
Մրցույթին մասնակցել են 60-ից ավել դպրոցականներ Հայաստանից և Արցախից։ Դպրոցականները մրցում էին քիմիայի խնդիրները լուծելու, իրենց որոշումները պաշտպանելու ունակության մեջ, մասնակցում էին գիտական քննարկումներին: Մրցաշարն անց էր կացվում հիբրիդային ձևաչափով. միջոցառման որոշ մասեր՝ առցանց՝ COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով:
«ProfHolod-ը հետաքրքրված է ուսումնական հաստատությունների հետ կապերի զարգացմամբ։ Ժամանակակից քիմիայի նորարարամետ ոլորտում երիտասարդ տաղանդներին աջակցելով՝ վստահորեն ենք նայում դեպի ապագա, իսկ խելացի երիտասարդների առաջընթացին հետևելով՝ հույս ունենք նոր լուծումներ գտնել պոլիիզոցիանուրատային մեկուսիչի հատկությունների շարունակական բարելավման համար», - ասաց ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Իլյա Կաուկինը։
«Ուրախ էինք համագործակցել ProfHolod ընկերության հետ Պատանի քիմիկոսների մրցաշարի աջակցության շրջանակներում։ Ամենաէականն այն է, որ մեր համագործակցությունը կարող է հարթակ ծառայել գործնական ծրագրերի ստեղծման և քիմիայով հետաքրքրվող աշակերտների, ուսանողների և այս բնագավառում առաջատար ընկերության միջև կապի հաստատման համար», - նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը:
«Այբ» հիմնադրամի հետ հետագա համագործակցության ընթացքում ProfHolod-ը նախատեսում է ընկերության R&D կենտրոնում պրակտիկա կազմակերպել պատանի քիմիկոսների համար։