Մինչև առաջիկա նոյեմբեր ProfHolod-ը 20%-ով կապահովի իր արտադրությունն արևային էլեկտրաէներգիայով.

Գլխավոր.

  • Մինչև 2022 թվականի նոյեմբեր ProfHolod-ն իր 4 արտադրական շենքերի տանիքներին կտեղադրի 1910 արևային վահանակ/li>
  • Նոր արևային կայանը մինչև 20% կբարձրացնի վերականգնվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ProfHolod-ի արտադրությունում/li>
  • Մինչեւ 2023 թվականը ProfHolod-ը 10 անգամ կնվազեցնի CO2-ի արտանետումները մթնոլորտ

ProfHolod-ը մինչև 2022 թվականի նոյեմբերն իր արտադրական շենքերի տանիքներին կտեղադրի 1910 արևային վահանակ՝ 800 կՎտ ընդհանուր հզորությամբ։ Օգտագործելով նոր արևային կայանը՝ էլեկտրաէներգիայի մինչև 20%-ը ProfHolod-ը կստանա վերականգնվող աղբյուրներից։ Մինչև 2023 թվականը ProfHolod-ը 10 անգամ կնվազեցնի CO2-ի արտանետումները մթնոլորտ՝ տարեկան մինչև 200 տոննա:

«Մինչև 2023 թվականը նախատեսում ենք դառնալ աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր սենդվիչ վահանակների և սառնարանային դռների արտադրողը: Ներկայիս դրությամբ մոլորակի վրա չկա նման ընկերություն, որն իր հոսքագծերը 20%-ով ապահովում է արևային էներգիայով՝ տարեկան արտադրելով 3 միլիոն քառակուսի մետր սենդվիչ վահանակ և արտադրանք արտահանելով 27 երկիր»։

Սերգեյ Տոկմակով, ProfHolod-ի գլխավոր տնօրեն։

Վերականգնվող էներգիայի զարգացումը ProfHolod-ի առաքելության մի մասն է․ ստեղծել գիտատար լուծումներ ջերմության կառավարման համար, որպեսզի աշխարհը զուր էներգիա և գումար չվատնի:

Արևային վահանակների տեղադրման տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի ավելի քան 11 հազար քառակուսի մետր։ Արևային կայանը կլրացնի արդեն իսկ տեղադրվածին և կտեղակայվի ընկերության շենքերի տանիքներին՝ PIR Premier մեկուսիչով և բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակների արտադրության շարունակական հոսքագծերով երկու գործարանների, բազմաեթերների սինթեզի և սառնարանային ու արդյունաբերական դռների արտադրամասերի վրա։

Արևային կայանը կնախագծի և կտեղադրի Հայաստանում արևային մոդուլների առաջին արտադրող SolarOn ընկերությունը։

ProfHolod-ն արևային էներգիա օգտագործում է 2016 թվականից։ 2021 թվականին ընկերությունը մշակել է Solar Sandwich համակարգը, որը թույլ է տալիս արևային վահանակներ տեղադրել արդեն կառուցված շենքերի վրա։

էկոլոգիապես ամենամաքուր սենդվիչ վահանակները

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop