ProfHolod-ը՝ Ռուսաստանում PIR Premier պոլիիզոցիանուրատային մեկուսիչով սենդվիչ վահանակների առաջատար արտադրողը, Հայաստանում «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում» ցուցահանդեսին կներկայացնի էներգիայի պահպանման կանաչ տեխնոլոգիաներ։ Ցուցահանդեսի այցելուները կարող են օգտվել վերականգնվող էներգիայի աղբյուրների տեղակայման և կառուցվող ու պատրաստի օբյեկտների սառեցման կամ ջեռուցման ծախսերի կրճատման վերաբերյալ անվճար խորհրդատվությունից։   

ProfHolod-ի տաղավարում կներկայացվեն․

-      կանաչ տեխնոլոգիաներ՝ սառնարանային խցիկների համար․ Solaron ընկերության արտադրած արևային վահանակներով PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակներից սառնարանային խցիկներ: Ժամանակակից տեխնոլոգիաների համադրումը թույլ է տալիս օգտագործել արևային էներգիան օդի սառեցման և սառնարանային խցիկներում ջերմաստիճանի արդյունավետ պահպանման համար,

-      կանաչ տեխնոլոգիաներ՝ արդյունաբերական շինությունների համար․ արդյունաբերական մաշտաբներով էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման նպատակով Solaron ընկերության արտադրած արևային վահանակների տեղակայմամբ PIR Premier մեկուսիչով ծածկի սենդվիչ վահանակներ,

-      PIR Premier մեկուսիչով պատի և ծածկի սենդվիչ վահանակների նմուշներ,

-      թղթով, փայլաթիթեղով, թաղանթով PIR Plita® ունիվերսալ մեկուսիչ՝ արդյունաբերական շինությունների և առանձնատների ջերմամեկուսացման համար։

PIR Premier սենդվիչ վահանակներն ունեն անկախ հետազոտողների կողմից հաստատված մինչև 0,0194 Վտ/մ*Կ ջերմահաղորդականություն և CE եվրոպական ստանդարտի հավաստագիր, օգտագործվում են աշխարհի 20 երկրներում։

Հայաստանում ProfHolod-ի հաճախորդներից են Carrefour սուպերմարկետների ցանցը, Spayka ագրոհոլդինգը և ավելի քան 50 այլ ձեռնարկություն։

Վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումն ու էներգիայի պահպանման տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս հասնել կայուն զարգացման նպատակների, ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազումը և էներգետիկ անվտանգությունը։

ProfHolod-ի կողմից առաջարկվող արևային կայանները ստեղծված են Solaron-ի՝ Հայաստանում առաջին արևային մոդուլներ արտադրողի կողմից։

Արևային կայաններից էլեկտրաէներգիա ստանալու համակարգերով սարքավորված օբյեկտների ամբողջական ցանկը կարող եք ստանալ` ուղարկելով նամակ info@profholod.am էլ․ հասցեին կամ մեր ընկերության սոց․ ցանցերում՝ Facebook, ВКонтакте հաղորդագրություն թողնելով։     

Ցուսահանդեսը տեղի կունենա մարտի 25-27  Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում՝ ք․ Երևան, Հ. Հակոբյան 3, ProfHolod-ի տաղավարը՝ E5, ցուցահանդեսի երկրորդ հարկում է։

Ցուցահանդեսի ընթացքում անվճար խորհրդատվության ստանալու համար լրացրեք  հետևյալ հայտը․

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop