Գլխավոր

  • Հայաստանում 2022 թվականի մարտի 24-ից 26-ը կայանալիք «Կովկաս. շինարարություն և վերանորոգում» ցուցահանդեսին ProfHolod-ը կներկայացնի PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակները, Solar Sandwich համակարգը և էներգիայի պահպանման առաջադեմ այլ տեխնոլոգիաներ
  • Հայաստանում ProfHolod-ի արտադրանքից կառուցվել են ուղևորային նոր տերմինալ միջազգային օդանավակայանում, ՋԷԿ-2, արդյունաբերական և գյուղատնտեսական շենքեր
  • Նորարարական պոլիուրետանային մեկուսիչով սենդվիչ վահանակների ռուսաստանյան խոշորագույն արտադրող ProfHolod ընկերությունը կմասնակցի «Կովկաս. շինարարություն և վերանորոգում» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի մարտի 24-ից 26-ը Երևանում։ Ընկերության տաղավար՝ №2։ Ցուցահանդեսին ProfHolod-ը կներկայացնի Հայաստանում իրենց արդարացրած

    • 0,0194 Վտ/մԿ ջերմահաղորդականությամբ PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակները՝ արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում էներգաարդյունավետ օբյեկտների կառուցման համար
    • բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակները՝ հրդեհային անվտանգության բարձր պահանջներ ունեցող օբյեկտների համար
    • Solar Sandwich «կանաչ» համակարգը՝ PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակների և արևային վահանակների եզակի համադրությունը։ Նորարարական համակարգը թույլ է տալիս նվազեցնել ջեռուցման և օդորակման ծախսերը մինչև 30 %-ով։ Solar Sandwich-ը կարող է տեղադրվել սենդվիչ վահանակներից նոր կառուցվող շենքի կամ արդեն կառուցված օբյեկտի վրա։ Համակարգը բաղկացած է Հայաստանում արևային մոդուլների առաջին արտադրող SolarOn ընկերության արևային ու PIR Premier մեկուսիչով պատի և ծածկի սենդվիչ վահանակներից։
    • թղթով, փայլաթիթեղով, թաղանթով PIR Plita® ունիվերսալ մեկուսիչը՝ արդյունաբերական շենքերի և առանձնատների ջերմամեկուսացման համար։

    Հայաստանում ProfHolod-ի արտադրանքից կառուցվել են ուղևորային նոր տերմինալ Գյումրու միջազգային օդանավակայանում, ՋԷԿ-2, արդյունաբերական և գյուղատնտեսական այլ շենքեր։ Solar Sandwich համակարգ տեղադրված է Spayka ընկերության պանրի գործարանում։ Հայատանում բոլոր օբյեկտների ցուցակին ծանոթանալու համար խնդրում ենք նամակ ուղարկել info@profholod.ru էլ․ հասցեին կամ թողնել հաղորդագրություն ընկերության սոցիալական ցանցերում՝ Facebook, Telegram։

    Ցուցահանդեսը կանցկացվի Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում՝ ք․ Երևան, Հ․ Հակոբյան փող․ 3։

    хранение металла (3)1.jpg

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop