ProfHolod-ը մատակարարել է ավելի քան 7300 քմ բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներ Երևանում ՋԷԿ – 2 շինարարության համար։  Ծրագիրն իրականացվում է գերմանական Siemens և իտալական Renco ընկերությունների կողմից։

Ծրագրին մասնակցելու կարևոր պայմաններն էին տեխնիկական բոլոր պահանջներին ապրանքների խիստ համապատասխանությունը և մատակարարման  ժամկետները: Չնայած համավարակի հետ կապված սահմանափակումներին՝ ProfHolod-ն ամբողջությամբ իրականացրեց բոլոր պարտավորությունները սահմանված ժամկետներում՝ արտադրելով ավելի քան 4000 քմ ծածկի վահանակ մետաղի երկու գույնով ներքին և արտաքին կողմերի համար՝ RAL 7015 և 9003 ու ավելի քան 3300 քմ պատի սենդվիչ վահանակ՝ մետաղի 2 գույնով՝ RAL 9006 և 9003։

«Նոր ՋԷԿ-ը նշանակալից օբյեկտ է Հայաստանի համար և եզակի բոլոր առումներով։ Շինարարության համար անհրաժեշտ էր գտնել սենդվիչ վահանակների վստահելի մատակարար։ Տարբեր երկրների մատակարարներին ուսումնասիրելիս՝ առաջնորդվել ենք ընկերության հեղինակությամբ և խոշոր ծրագրերում, ներառյալ Հայաստանում իրականացված, ունեցած փորձով։ Ալցելելով ProfHolod ընկերություն՝ ծանոթացանք մարդկանց աշխատանքին, շարունակական հոսքագծին, R&D կետրոնին։ Լուրջ արտադրություն է․ արտադրանքի էներգաարդյունավետության բարձրացման նպատակով ընկերությունն առավելագույնս օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ․ մենք հեշտությամբ որոշում կայացրեցինք հօգուտ ProfHolod-ի», - նշեց Siemens և Renco ընկերությունների կոնսորցիումի գլխավոր կապալառու REM Group ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Չիլինգարյանը։ 

«Սենդվիչ վահանակների ոչ ստանդարտ դասավորության առումով եզակի ծրագիր է։ Պատվիրատուին անհրաժեշտ էր ուղղահայաց դասավորություն, որը, PIR և PUR սենդվիչներից ավելի խիտ ու ծանր լինելու պատճառով, սովորաբար չի կիրառվում բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակների մոնտաժման դեպքում։
Մոնտաժի ընթացքում ProfHolod-ի տեխնիկական բաժնի մասնագետները պատվիրատուին տրամադրել են խորհրդատվություն, օգնել են ուղղահայաց դասավորության համար անհրաժեշտ սարքավորումների ընտրության հարցում, օպերատիվ կերպով պատասխանել են տեխնիկական հարցերին։ Արդյունքում բոլոր վահանակները տեղադրվել են ժամանակին», - հայտնեց արդյունաբերական շինարարության բաժնից նախագծի ղեկավար Վալերի Ուխվատովը։

Երևանում նոր ՋԷԿ-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2021-ի վերջին:

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

PIR Premier համակարգը մշակվել է "ProfHolod"-ի R&D կենտրոնում 2016 թվականին հատուկ սենդվիչ վահանակների համար և հանդիսանում է Ռուսաստանում ամենավաճառվող PIR համակարգը։

01.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop