ProfHolod-ը լավագույն բաղադրիչներով պատրաստված ավելի քան 700 ք․ մ․ PIR սենդվիչ վահանակ և 9 սառնարանային ու ճոճանակաձև դռներ մատակարարեց Երևանում ֆրանսիական Carrefour ցանցի սուպերմարկետին։ Ամբողջ պատվերն արտադրվել էր երկու շաբաթվա ընթացքում։
Սառնարանային խցիկների համար ProfHolod-ը մատակարարեց 80 մմ RAL 9003 ստանդարտ սպիտակ գույնի PIR ջերմամեկուսիչով սենդվիչ վահանակներ։ ProfHolod-ի սենդվիչ վահանակների հատուկ «երիթ-ակոս» տեսակի ծայրակցային փականքը թույլ է տալիս արագ հավաքել ու անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել ցանկացած կոնֆիգուրացիայի սառնարանային խցիկ։ Փականքի կառուցվածքն ապահովում է տարածքի ջերմա և ջրամեկուսացումը։
Արտադրական տարածքների սահմանազատման և սառնարանային խցիկների համար Carrefour-ում տեղադրված են ProfHolod-ի բացովի, սահող սառնարանային և ճոճանակաձև դռները՝ 90° անկյան տակ փեղկերի ամրացմամբ և պլաստիկ պատնեշներով։ Դռների լցոնիչը ցուրտն արդյունավետորեն պահպանող 50 կգ/մ³ խտությամբ և 0,022 Վտ/մ*Կ ջերմահաղորդականության գործակիցով PUR կոշտ պոլիուրետանային մեկուսիչ է։
Դռները բացելիս ջերմության արտահոսքի նվազեցման նպատակով սառնարանային և սառցարանային դռների բացվածքները հագեցած են սննդի չժանգոտվող պողպատյա սահմանափակիչներով ամրացված ցրտադիմացկուն ՊՎՔ վարագույրներով։
Բոլոր դռները սարքավորված են ֆրանսիական և իտալական առաջատար ընկերությունների կողմից արտադրված կցամասերով՝ Fermod և Coldtech։
2018 թվականի օգոստոսին ProfHolod-ը Երևանում բացել է ցուցասրահ, որտեղ ներկայացված են Fermod ֆրանսիական ապրանքանիշի կցամասերով բացովի և իսպանական Kide ընկերության կցամասերով սահող ProfHolod-ի սառնարանային դռները։
Ցուցասրահի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 25/1։ Հեռախոս՝ +374-91-20-02-12
ProfHolod-ը Ռուսաստանում հանդիսանում է պոլիուրետանային նորարարական մեկուսիչով սենդվիչ վահանակների ամենախոշոր արտադրողը: Profholod-ի PIR սենդվիչ վահանակներով կառուցվում են օբյեկտներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Իսրայելում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում։