Էստոնական Տարտու քաղաքի մոտակայքում գտնվող երկու ժամանակակից գրասենայակային և պահեստային համալիրների կառուցման համար ProfHolod-ը արտադրեց ավելի քան 6500 ք․ մ․ PIR Premier-ով պատի և ծածկի սենդվիչ վահանակներ: 2017 թվականից PIR Premier-ով վահանակներն ունեն CE նշանը, ինչը վկայում է Եվրոպական միության պահանջներին և ԵՄ EN 14509 ստանդարտին վահանակների համապատասխանության մասին։
«Շինանյութն արագ ստացանք, 2-3 շաբաթ անց ամեն ինչ արդեն շինհրապարակում էր։ Որակից շատ գոհ ենք։ Մրցակիցների համամատ, ProfHolod-ի սենդվիչ վահանակներն ունեն առավելություններ՝ երիթ-ակոս փականք», - ասաց համալիրների կառուցումն իրականացնող Hronos OÜ շինարարական կազմակերպության վարչության անդամ Անդրեյ Վինշտեյնը։
Գունային ընտրությունը կատարել է ներդրողը. մի համալիրում RAL 9006՝ մերձբալթյան երկրներում արդյունաբերական օբյեկտների համար ամենատարածված գունային լուծումը, մյուս պահեստային համալիրը կառուցված է կորպորատիվ կարմիր գույնով՝ RAL 3020։
Ընդհանուր պահեստային համալիրի կառուցման համար ProfHolod-ը արտադրել է․
-
2348 ք․ մ․ 100 մմ հաստությամբ PIR Premier-ով պատի սենդվիչ վահանակ RAL 9003 (ազդանշանային սպիտակ) գունային կատարմամբ մի կողմից և RAL 9006 (սպիտակ ալյումինե) մյուս կողմից,
-
2327 ք․ մ․ 100 մմ հաստությամբ PIR Premier-ով պատի սենդվիչ վահանակ RAL 9003 մի կողմից և RAL 3020 (երթևեկության կարմիր) մյուս կողմից,
-
1920 ք․ մ․ 100 մմ հաստությամբ PIR Premier-ով ծածկի սենդվիչ վահանակ RAL 9003 մի կողմից և RAL 9006 մյուս կողմից։
ProfHolod-ը արտադրանք է մատակարարում ամբողջ Ռուսաստանի տարածք, ինչպես նաև աշխարհի 15 երկրներ՝ ԱՄՆ-ից մինչև Մերձավոր Արևելք։