ProfHolod-ը համալիր պատվեր իրականացրեց Հայաստանում հատապտուղների պահեստի կառուցման համար։ ProfHolod-ի տեխնիկական լուծումների և զարգացման բաժնի կողմից Պատվիրատուին տրամադրվեց վահանակների քանակի անվճար հավշվարկ։ Հայաստանում սառնարանային խցիկներ կառուցող նույն կապալառուի կողմից սա արդեն չորրորդ պատվերն է։ Մյուս երեքն իրականացվել են 2018 և 2017 թվականներին։

Պատվերի համաձայն ProfHolod-ը PIR Premier-ի լավագույն բաղադրիչներով արտադրեց պենոպոլիիզոցիանուրատով ավելի քան 500 ք․ մ․ սենդվիչ վահանակ, իսպանական Kide ապրանքանիշի կցամասերով 3 հատ 2,2 x 2,5 մ չափերով սահող և ֆրանսիական Fermod արտադրողի կցամասերով մեկ հատ բացովի սառնարանային դուռ։

PIR Premier-ով սենդվիչ վահանակներն արտադրվում են 2 հաստությամբ՝ 40 մմ միջնորմների և 80 մմ սառնարանային արտաքին պատերի համար։

Ամեն տարի ProfHolod դիմում է ավելի քան 2 000 պատվիրատու, ըստ 2018 թվականի արդյունքների ընկերության հաճախորդների ընդհանուր քանակն ավելացել է 6 %, արտասահմանյան հաճախորդներինը՝ 35 %:

ProfHolod-ը Ռուսաստանում հանդիսանում է պենոպոլիուրետանային նորարարական մեկուսիչով սենդվիչ վահանակների ամենախոշոր արտադրողը:  


Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

1120 ֆուտբոլի դաշտ — ProfHolod-ն ավելի քան 8 միլիոն քմ սենդվիչ վահանակներ է արտադրել իր սեփական PIR Premier համակարգով
15.02.2023
ProfHolod-ը հրավիրում է մասնակցելու բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներին նվիրված էքսկուրսիային
08.02.2023
ProfHolod-ում բոլոր ստանդարտ ապրանքները կարելի է ձեռք բերել 14 օրացուցային օրվա ընթացքում
16.01.2023
Արտակենտրոնակային փականներով մոդուլային խցիկները կրճատում են տեղադրման ժամանակը և գերազանց տարբերակ են սննդային կամ ոչ սննդային ապրանքների պահպանման համար
10.01.2023

Տեսեք մեր նախագծերը

gototop