2018 թվականի օգոստոսին ProfHolod-ը Ռուսաստանից դուրս առաջին ցուցասրահը բացեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ցուցասրահում ներկայացված են ֆրանսիական Fermod ապրանքանիշի կցամասերով պատրաստված բացովի սառնարանային և իսպանական Kide ընկերության կցամասերով պատրատված սահովի ProfHolod-ի դռները։ Դռները տեղադրված են ProfHolod-ի PIR սենդվիչ վահանակների վրա։

Ցուցասրահի բացումը թույլ կտա ընդլայնել ProfHolod-ի արտադրանքի արտահանումն Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի երկրներ։

«ProfHolod-ի PIR սենդվիչ վահանակներն ու սառնարանային դռները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում․ ընթացիկ տարում այս ուղղությամբ կա արտահանման 15 % աճ։ Մոսկվայի մարզում գտնվող մեր արտադրություն այցելելու նպատակով մեր հայ գործընկերների ռեսուրսներն ու ժամանակը խնայելու համար Երևանում բացեցինք ցուցասրահ, որը, անկախ ֆորմատի չափից, ներկայացնում է ջերմության ղեկավարման բնագավառում մեր լուծումները», - ասաց ProfHolod-ի վաճառքի  գծով տնօրեն Դավիթ Ալավերդյանը։ 

Ցուցասրահը գտնվում է Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ու միակ ընկերության՝ Solaron-ի տարածքում, որի հետ ProfHolod-ը համագործակցում է 2016 թվականից՝ պատվիրատուներին առաջարկելով Solaron-ի արևային վահանակներով սառնարանային խցիկներ։

Կանաչ տեխնոլոգիաները թույլ են տալիս հավելյալ էներգիայի աղբյուրներին՝ գեներատորներին կամ ստացիոնար էլեկտրական ցանցին միացված արևային վահանակների տեղադրման միջոցով սառեցնել օդը։

2017 թվականին մսային և կաթնային անասնաբուծության, խոզաբուծության ու թռչնաբուծության նորարարական տեխնոլոգիաների ցուցահանդեսին արևային վահանակներով ProfHolod-ի սառնարանային խցիկը, սառնարանային սարքավորումների բնագավառում արված նորարարական լուծումների շնորհիվ, կազմակերպիչների կողմից արժանացավ «Куриный Король» կոչմանը։

Ցուցասրահի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 25/1, հեռախոս՝ +374-91-20-02-12։

ProfHolod-ը Ռուսաստանում հանդիսանում է պոլիուրետանային նորարարական մեկուսիչով սենդվիչ վահանակների ամենախոշոր արտադրողը: ProfHolod-ի արտադրանքից կառուցվում են օբյեկտներ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Իսրայելում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Ուզբեկստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

Solaron՝ Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ու միակ ընկերությունը։

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Փորձարկման համար նախատեսված սենդվիչ վահանակները պատրաստված են ստանդարտ նյութերից՝ 0,5 մմ մետաղ, պոլիեսթեր ծածկույթ, PIR Premier մեկուսացում:
17.11.2023

Վճարման օրվանից 28 օր հետո "ProfHolod"-ից կարող եք վերցնել ստանդարտ ծածկույթներով, ստանդարտ գույներով և չափսերով ապրանքներ. սենդվիչ վահանակներ PIR Premier-ով, PIR Plytu®, բոլոր տեսակի դռներ:

09.11.2023
Ցուցահանդեսը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 21-24-ը Կրասնոդարում։ B629, տաղավար 2
07.11.2023
Ցուցահանդեսը կանցկացվի Տաշքենդում 2023 թվականի նոյեմբերի 22-ից 24-ը։ "ProfHolod", A05 1-ին տաղավարում
02.11.2023

Տեսեք մեր նախագծերը

gototop