ProfHolod-ը պանրի արտադրության համար Հայաստան մատակարարեց ավելի քան 9400 մ² PIR  նորարարական մեկուսիչով սենդվիչ վահանակ ։

Հաշվի առնելով օբյեկտի յուրահատկությունները՝ ProfHolod-ի մասնագետները վահանակների համար ընտրեցին ArcelorMittal խոշոր մետաղագործական ընկերության Estetic Clean հատուկ ծածկույթը։

Estetic Clean-ը կայուն է թթվի, ալկալու և խոնավության նկատմամբ, վերջինս ձեռնարկության առանձին տարածքներում կհասնի 98%-ի։ Մետաղի ընտրված տարբերակը համաձայնեցվել է շենքի նախագծով զբաղվող մասնագետների հետ Գերմանիայից։ 

 «Այս ոչ դյուրին օբյեկտի կառուցումը միավորեց չորս պետություն՝ Ռուսաստան, Հայաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ։ Երկնագույն բորբոսով պանրի արտադրության շենքի ջերմամեկուսացման և երկարատևության համար կատարյալ արդյունք ապահովելու նպատակով մի շարք բանակցություններ ենք վարել պատվիրտուների, նախագծողների և մետաղի մատակարարների հետ», - ասում է ProfHolod-ի արդյունաբերական սառնարանային բաժնի ղեկավար Ստանիսլավ Ջուրաևը։

Արագ արտադրման, տեղադրման, ֆիզիկամեխանիկական եզակի ցուցանիշների, հրակայունության, ջերմամեկուսացման և երկարատևության շնորհիվ ընտրվեցին ProfHolod-ի արտադրած PIR նորարարական հրակայուն պոլիիզոցիանուրատային մեկուսիչով սենդվիչ վահանակները։ Սենդվիչ վահանակներից բացի, ProfHolod-ի 62 սահող և բացովի դռներ և ավելի քան 4 000 ձևավոր տարրեր են մատակարարվել օբյեկտ։

Ջերմության ղեկավարման նպատակով ProfHolod-ը, հիմնվելով համաշխարհային փորձի վրա և կիրառելով արտասահմանյան լավագույն նյութերը, ստեղծում է եզակի արտադրանք։

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

1120 ֆուտբոլի դաշտ — ProfHolod-ն ավելի քան 8 միլիոն քմ սենդվիչ վահանակներ է արտադրել իր սեփական PIR Premier համակարգով
15.02.2023
ProfHolod-ը հրավիրում է մասնակցելու բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներին նվիրված էքսկուրսիային
08.02.2023
ProfHolod-ում բոլոր ստանդարտ ապրանքները կարելի է ձեռք բերել 14 օրացուցային օրվա ընթացքում
16.01.2023
Արտակենտրոնակային փականներով մոդուլային խցիկները կրճատում են տեղադրման ժամանակը և գերազանց տարբերակ են սննդային կամ ոչ սննդային ապրանքների պահպանման համար
10.01.2023

Տեսեք մեր նախագծերը

gototop