Էներգաարդյունավետ ծածկ. ProfHolod-ը մատակարարել է 22 000 քմ PIR Плита® մեկուսիչ Մոսկվայի մարզում լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

Մոսկվայի մարզում նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ProfHolod-ն արտադրել և մատակարարել է 50 մմ հաստության 22 000 քմ PIR Плита® ունիվերսալ մեկուսիչ՝ նրբաթիթեղ-նրբաթիթեղ երեսպատմամբ։

ProfHolod-ի PIR Premier հրակայուն պոլիիզոցիանուրատով PIR Плита® ունիվերսալ մեկուսիչն ունի եվրոպական CE հավաստագիր՝ EN 13165 ստանդարտին համապատասխան, հրդեհի դաս՝ E:

PIR Плита® -ն օգնում է զգալիորեն կրճատել ջեռուցման կամ օդորակման ծախսերը 0,020 Վտ/մ*Կ ջերմահաղորդականության նվազագույն գործակցի շնորհիվ, վերջինս հաստատված է Ռուսաստանի շինարարական համալիրի առաջատար ինստիտուտի՝ ЦНИИПромзданий (Արդյունաբերական շենքերի և շինությունների կենտրոնական գիտահետազոտական և նախագծափորձարարական ինստիտուտ) բաժնետիրական ընկերության կողմից անցկացված փորձարկումների արդյունքում:

PIR Плита® մեկուսիչով հարթ ծածկը թույլ է տալիս

  • նվազեցնել ծածկի «կարկանդակի» հաստությունը։ Ջերմամեկուսացման պահանջվող մակարդակը ձեռք է բերվում PIR Плита®-ի, մյուս մեկուսիչների համեմատ, ավելի բարակ շերտի շնորհիվ
  • կրճատել մոնատժման և տեղափոխման ծախսերը: Այլ մեկուսիչների համեմատ՝ PIR Плита®-ի ջերմահաղորդականության ցածր գործակցի շնորհիվ անհրաժեշտ տարածքի ջերմամեկուսացման համար կպահանջվի 2 անգամ ավելի քիչ նյութ և մեքենա
  • երկարացնել ծածկի շահագործման ժամկետը։ Մեխանիկական ամրության շնորհիվ PIR Плита® մեկուսիչով ծածկը կարող է օգտագործվել որպես շահագործվող․ PIR Плита®-ն հեշտությամբ դիմանում է մարդու ծանրությանը
  • իրականացնել մոնտաժման աշխատանքներ ցանկացած եղանակին՝ անջրանցիկության շնորհիվ։ Պոլիզոցիանուրատային մեկուսիչը բաղկացած է փակ խորշերից. խոնավությունը չի ներթափանցում մեկուսիչի մեջ

Հարթ ծածկ սարքավորելու կամ տարածքը մեկուսացնելու համար ProfHolod-ից կարող եք ձեռք բերել PIR Плита® մեկուսիչ՝ նրբաթիթեղից, ապակեկտավից, թղթից կամ թաղանթից երեսպատմամբ. խնդրում ենք կապ հաստատել ձեր անձնական մենեջերի հետ կամ նամակ ուղարկել info@prodholod.ru էլ․ հասցեին:

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop