ProfHolod-ը շահագործման է հանձնել 552 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը Մոսկվայի մարզի Շչելկովո քաղաքում գտնվող սենդվիչ վահանակների արտադրության իր գործարանում: Կայանն ամենամեծն է Շչելկովոյի շրջանում։

2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի մայիսի կեսերն արևային վահանակներն արտադրել են 198 մՎտԺ էլեկտրաէներգիա։ ProfHolod-ի արևային էլեկտրակայանի գումարային հզորությունը 2023 թվականի ամռանը կավելացվի մինչև 800 կՎտ։ Արևը կապահովի ընկերության էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 50%-ը։

Էլեկտրակայանը նախագծվել և տեղադրվել է Հայաստանում արևային մոդուլների առաջին արտադրող SolarOn ընկերության կողմից։

Արևային կայանի տեղադրման նախագիծը հեշտ չէր։ Ի սկզբանե շենքերը նախագծելիս ոչ ոք չէր ենթադրում, որ արտադրական շենքերի տանիքին կհայտնվեն արևային մոդուլներ։ Ավելին, տանիքն ունի ոչ միանման կառուցվածք՝ մի շենքի վրա փափուկ տանիք է, մյուսի վրա՝ սենդվիչ վահանակներից պատրաստված թեք։

Այնուամենայնիվ, SolarOn-ի ինժեներները մշակեցին իդեալական տեխնիկական լուծում, որը թույլ էր տալիս ոչ ստանդարտ պայմաններում տեղադրել արևային մոդուլներ և միացնել կայանը սպառողներին։

Սերգեյ Կորյագին
ProfHolod-ի նախագծային գրասենյակի ղեկավար

Մոդուլների հետ միասին SolarOn-ը տրամադրել է ծրագրային ապահովում՝ ցուցոմունքները հաշվարկելու, վերլուծությունները տեսնելու և արևային կայանի աշխատանքն առցանց կառավարելու համար:

ProfHolod-ն իր արտադրությունում արևային էներգիա է օգտագործում 2016 թվականից։ 2021 թվականից ProfHolod-ը հաճախորդներին առաջարկում է Solar Sandwich լուծումը՝ PIR Premier պոլիիզոցիանուրատային մեկուսիչով պատի կամ ծածկի սենդվիչ վահանակների և արևային կայանի համադրումը:

solar_panels.JPG

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

Նոր տեսանյութը կհեշտացնի սարքավորումների և լրացուցիչ տարբերակների ընտրությունը

28.03.2024

"ProfHolod"-ում կարող եք պատվիրել առանց թափոնների սառնարանային խցիկներ, մոդուլային խցիկներ էքսցենտրիկ կողպեքներով և ոչ ստանդարտ խցիկներ

11.03.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop