Սեպտեմբերի սկզբին ProfHolod-ը մասնակցեց Երևանում անցկացվող Armenia Expo ցուցահանդեսին, այն տարածաշրջանային խոշոր միջոցառում է, որին մասնակցում են հանրապետության բոլոր արդյունաբերական բնագավառների ներկայացուցիչները՝ բժշկություն, գյուղատնտեսություն, էներգաարդյունավետ նյութերի մատակարարներ, էներգիայի վերականգնվող աղբյուրների լուծումներ առաջարկող ընկերություններ և այլն։ 

ProfHolod-ը ցուցահանդեսին ներկայացրեց պատերի և ծածկերի համար համաշխարհային համակարգային տների լավագույն հումքից պատրաստված  PIR հրակայուն պոլիիզոցիանուրատի ջերմամեկուսացմամբ թեթև եռաշերտ սենդվիչ վահանակների նմուշներ։ 

ProfHolod-ի արտադրանքը մեծ հետաքրքրություն առաջացրեց սննդի արդյունաբերության ներկայացուցիչների, միրգ և բանջարեղեն արտադրողների մոտ։ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է գյուղատնտեսությունը, ավելացնում պտղաբանջարեղենային արտադրանքի արտահանումը և ունի ջերմաստիճանային ռեժիմի պահպանման համար էլեկտրաէներգիայի մեծ ծախս չպահանջող էներգաարդյունավետ օբյեկտների կարիք։

ProfHolod-ի լավագույն բաղադրիչներից պատրաստված PIR էներգաարդյունավետ սենդվիչ վահանակները համապատասխանում են ժամանակակից օբյեկտների կառուցման բոլոր պահանջներին՝ հատկապես էլեկտրաէներգիայի թանկացման պայմաններում․

  • PIR ջերմահաղորդականության գործակիցը կազմում է ընդամենը 0,022 Վտ/մ*Կ,
  • PU Europe տվյալների համաձայն 115 մմ հաստությամբ PIR սենդվիչ վահանակի օգտագործումն ամեն տարի խնայում է 162 կՎտ*ժ մեկուսացված մակերևույթի 1 ք. մ. համար,
  • եզակի, ռուսաստանյան շուկայում ամենախորը՝ 20 մմ միացման պրոֆիլը երաշխավորում է ցրտի կամուրջների բացակայությունը,
  • սենդվիչ վահանակները թեթև են, ինչը նվազեցնում է լոգիստիկ ծախսերը։

Անդրկովկասյան երկրներ ապրանքի արտահանումը զարգացնելու նպատակով ProfHolod-ը 2018 թվականի օգոստոսին Երևանում ցուցասրահ է բացել, որտեղ ներկայացված են ընկերության PIR սենդվիչ վահանակները և եվրոպական կցամասերով պատրաստված սառնարանային դռները։ Ցուցասրահը գտնվում է Solaron ընկերության տարածքում, որը Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ու միակ ընկերությունն է, և որի հետ ProfHolod-ը արդեն երկու տարի է ակտիվ համագործակցում է։

Եթե Ձեր ընկերությունը գտնվում է Հայաստանում, հրավիրում ենք Ձեզ ցուցասրահ՝ ProfHolod-ի արտադրանքին և Solaron-ի արևային վահանակներին ծանոթանալու համար։ Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 25/1, հեռախոս՝ +374-91-20-02-12։

Գրանցվեք մեր տեղեկագրին

Ամեն օգտակարն ու հետաքրքիրը' շաբաթը մեկ անգամ

Ավելի շատ նորություններ

6 տարվա ընթացքում "ProfHolod"-ը գործընկերներին ուղարկել է ավելի քան 33000 մեքենա՝ սենդվիչ վահանակներով, սառնարանային դռներով և այլ ապրանքներով։
16.10.2024
Գոտիների համար կարող եք վճարել QR կոդով ցանկացած բանկի հավելվածի միջոցով
27.09.2024
Ցուցահանդեսը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 11-ը "Expocenter"-ում
26.09.2024
Ցուցահանդեսը Մոսկվայում կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը
04.09.2024

Տեսեք մեր նախագծերը

gototop