Բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակներ

  • Հաստություն
    50-200 մմ
  • Երկարություն
    2000-16000 մմ
  • Լայնություն
    1000 կամ 1190 մմ
  • Ջերմահաղորդականություն
    0,041-0,046 Վտ/մ*Կ

Նկարագիր

Բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակները հրակայուն հանքային բամաբակից մեկուսիչով եռաշերտ վահանակներ են։ Արտադրվում են իտալական ավտոմատ Pu.Ma հոսքագծի վրա: Հանքային բամբակը կայուն է բարձր ջերմաստիճանների և քիմիական նյութերի նկատմամբ, ունի լավ ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններ:

Բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներն արտադրվում են գործող ГОСТ 32603-2021 ստանդարտին համապատասխան՝ հրդեհային անվտանգության բարձր պահանջներով շենքերի համար: Մեկուսիչի և մետաղի բարձր հարակցումն ապահովում է ProfHolod-ի գիտահետազոտական կենտրոնում մշակված սեփական արտադրության պոլիուրետանային սոսինձը։

Վահանակներն արտադրելիս օգտագործվում է ProfHolod-ի գիտահետազոտական կենտրոնում մշակված հատուկ երկբաղադրիչ սոսինձը: Սոսինձը երաշխավորում է բազալտե մանրաթելի և մետաղական թիթեղների հուսալի հարակցումը: Սենդվիչ վահանակների արտադրությունից առաջ բազալտե մանրաթելը ProfHolod-ի գիտահետազոտական կենտրոնում անցնում է մուտքային վերահսկման երեք փուլ՝ խտության, սեղմման և պատռման: Արտադրությունից հետո բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակները կրկին փորձարկվում են ըստ երեք նույն ցուցանիշների և լրացուցիչ՝ շեղման մոդուլի:

ProfHolod-ի ծածկի հատուկ փականքը սենդվիչ վահանակների հեշտ ծայրակցման հաշվին կրճատում է մոնտաժման ժամանակը:

Բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակների ջերմահաղորդականության գործակիցը 0,041 Վտ/(մ*Կ) է։

Դուք կարող եք պատվիրել բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներ հարթ կամ պրոֆիլավորված մակերևույթով՝ ցանկացած RAL գույնով: Արտադրության ժամկետ` 14 օրացուցային օր:


Առավելություններ

  • Անբոցավառելիություն, հրակայունություն
    Մինչև El 180

  • Մեխանիկական ամրություն և երկարակեցություն
    ProfHolod-ի սենդվիչ վահանակներում բազալտե մանրաթելի խտությունը ոչ պակաս, քան95 կգ/մ3 է

  • Ձայնամեկուսացում
    թելքավոր կառուցվածքի և բարձր խտության հաշվին

  • Z-Lock փականք՝ խոնավության ներթափանցումից բացարձակ պաշտպանության համար
    3 տեսակի պրոֆիլավորում

  • Մետաղի և բազալտե մանրաթելի լավագույն հարակցում
    Երկբաղադրիչ սոսնձապատման ամենաառաջադեմ համակարգի կիրառման հաշվին

Արտադրության ժամկետներ

Ձեր սենդվիչ վահանակները պատրաստ կլինեն պատվերից հետո 2 շաբաթվա ընթացքում:

Բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներ արտադրող չընդհատվող հոսքագիծը հնարավորություն է տալիս ճշգրիտ կանխատեսել ձեր օբյեկտների (պահեստներ, արդյունաբերական կամ գյուղատնտեսական շենքեր) կառուցման համար սենդվիչ վահանակների առաքման ժամկետները:

Մոսկվայում և Մոսկվայի մարզում առաքումը կազմակերպում ենք պատվերի պատրաստ լինելու պահից մեկ օրվա ընթացքում։

Այլ մարզեր՝ պատվերի պատրաստ լինելու պահից երկու օրվա ընթացքում։

Արտադրանքն անհրաժե՞շտ է առաքել այլ երկիր: Փոխադրումը կազմակերպում ենք պատվերի պատրաստ լինելու պահից 3-4 օրվա ընթացքում։

Գներ

product-cost-img

Սենդվիչ վահանակների արտադրությունում օգտագործվող ծածկույթների տեսակներ․

  • RAL – բազմաեթերային ծածկույթով ցինկապատ պողպատ, ստանդարտ գույնը՝ RAL 9003, հնարավոր է արտադրել նաև այլ գույներով։ Ունիվերսալ օգտագործման համար։ RUV 2, RC 2,
  • Zn – առանց բազմաեթերային ծածկույթի ցինկապատ պողպատ։ Ունիվերսալ օգտագործման համար,
  • AISI 304 – սննդամթերքի արտադրության համար չժանգոտող պողպատ,
  • AISI 430 – ոչ պարենային արտադրության համար չժանգոտող պողպատ,
  • PVDF – կայուն է աղտոտման, ագրեսիվ միջավայրում շահագործման, ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ։ Խորհուրդ է տրվում օգտագործել սպորտային, առևտրային, արդյունաբերական և գյուղատնտեսական շենքերի ճակատների համար։ Ծածկույթի հաստությունը՝ 25-40 մկմ, RUV 4, RC 3,
  • PU – պոլիուրետանային ծածկույթով պողպատ,
  • Plastisol – ապահովում է մետաղի հակակոռոզիոն պաշտպանությունը մինչև 15 տարի,
  • Food safe – լիովին անվտանգ է սննդի հետ անմիջական շփման դեպքում: Խորհուրդ է տրվում օգտագործել սննդամթերքի կտրատման և մորթման արտադրամասերում, բարձր խոնավություն ունեցող տարածքներում։ Ծածկույթի հաստությունը՝ 110-120 մկմ, RUV 4, RC 5։
Մանրամասն տարբեր ծածկույթների հատկությունների մասին
Վահանակի հաստություն, մմ B կողմի ծածկույթի նյութ
Ral Zn Aisi 304 Aisi 430 PVDF PU Food Safe
A կողմի ծածկույթի նյութ` Ral
RE 15 50 3291 3171 5405 4661 3834 4289 4983
60 3448 3328 5562 4818 3991 4446 5140
RE 30 80 3784 3664 5898 5154 4327 4782 5476
RE 45 100 4098 3978 6212 5468 4641 5096 5790
120 4410 4290 6524 5780 4953 5408 6102
150 4878 4758 6992 6248 5421 5876 6570
170 5217 5097 7331 6587 5760 6215 6909
200 5686 5566 7800 7056 6229 6684 7378
A կողմի ծածկույթի նյութ` ZN
RE 15 50 3171 3051 5285 4541 3714 4169 4863
60 3328 3208 5442 4698 3871 4326 5020
RE 30 80 3664 3544 5778 5034 4207 4662 5356
RE 45 100 3978 3858 6092 5348 4521 4976 5670
120 4290 4170 6404 5660 4833 5288 5982
150 4758 4638 6872 6128 5301 5756 6450
170 5097 4977 7211 6467 5640 6095 6789
200 5566 5446 7680 6936 6109 6564 7258

Վահանակի հաստություն, մմ Վահանակի քաշը 0,5 մմ հաստության մետաղական երեսպատման և լցանյութի 105 կգ/մ³ խտության դեպքում
1000 մմ լայնության ծածկի վահանակ 1000 մմ լայնության պատի վահանակ 1180 մմ լայնության պատի վահանակ
կգ/մ²; = կգ/գծ․ մետր կգ/մ²; = կգ/գծ․ մետր կգ/մ² կգ/գծ․ մետր
50 15,032 15,063 13,566 16,008
60 16,082 16,113 14,616 17,247
80 18,182 18,213 16,717 19,735
100 20,282 20,313 18,816 22,203
120 22,382 22,413 20,916 24,681
150 25,532 25,563 24,066 28,398
170 27,632 27,663 26,166 30,876
200 30,782 30,813 29,316 34,593
Վահանակի տեսակ Վահանակի հաստություն, մմ Վահանակների բերված ջերմահաղորդման դիմադրությունը R0 (մ²·ºC/Վտ)
Ծածկի եռաշերտ վահանակ Z (ПКТ Z) 50 1,378
80 2,110
100 2,598
120 3,085
150 3,817
170 4,305
200 5,037
Վահանակի հաստություն, մմ Թռիչք, մ Հենարանի լայնություն, մմ
1,5 2,0 2,5 3,0 3,5
80 460 339 267 218 184 60
100 578 427 336 276 233 60
120 696 515 406 334 282 70
150 873 647 511 420 335 80
200 1109 822 649 534 452 90
Վահանակի հաստություն, մմ Թռիչք, մ Հենարանի լայնություն, մմ
1,5 2,0 2,5 3,0 3,5
80 340 248 194 158 132 80
100 409 302 237 192 160 80
120 481 356 279 227 189 90
150 577 428 335 272 227 100
200 718 534 419 340 284 110

Բնութագրեր

Բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակներն արտադրվում են գործող ГОСТ 32603-2021 ստանդարտին համապատասխան՝ հրդեհային անվտանգության բարձր պահանջներով շենքերի համար:

Բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակների չափսեր․

  • Ծածկի սենդվիչ վահանակների հաստություն՝ 50 — 200 մմ, առանց ուռուցիկ մասերի
  • Ծածկի սենդվիչ վահանակների երկարություն՝ 2 000 — 16 000 2 000- 16 000 մմ, 10 մմ քայլով
  • Աշխատանքային լայնություն՝ — 1 000 մմ

Բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակը բաղկացած է տարածքի նշանակությանը համապատասխանող մետաղական երկու թիթեղից և հանքային բամբակ մեկուսիչից։


Հարակցում

ProfHolod-ի վահանակների երկարակեցությունն ապահովվում է ընկերության R&D կենտրոնում մշակված սեփական սոսնձի շերտի օգտագործման հաշվին: Արտադրության տեխնոլոգիական գործընթացը ներառում է մետաղի թիթեղների վրա սոսնձի շերտի կիրառումը: Բազալտե մանրաթելով վահանակներում շերտը քսվում է երկու թիթեղներին:

2023 թվականին ProfHolod-ն արդյունաբերական արտադրության մեջ ներդրեց իր սեփական պոլիուրետանային սոսինձը, որը 10%-ով ավելացնում է մեկուսիչի հարակցումը մետաղին՝ համեմատած ձեռնարկությունում օգտագործված այլ սոսինձների հետ: Նոր պոլիուրետանային սոսինձն օգտագործելով՝ ProfHolod-ի հետազոտական կենտրոնի մասնագետներին հաջողվել է բարելավել հարակցումը, սենդվիչ վահանակների շահագործման բնութագրերը, մասնավորապես, հողմաբեռնվածքների նկատմամբ դիմադրությունը:

Ցանկալի բանաձևը ստանալու համար փորձագետներից պահանջվել է ավելի քան մեկ տարի։ Լաբորատոր և արդյունաբերական փորձարկումների շրջանակներում R&D կենտրոնի աշխատակիցները փորձարկել են ավելի քան 20 ռեցեպտուրա:

Փորձարկումների ընթացքում սոսինձը սառեցվում էր մինչև -25°C և տաքացվում մինչև +300°C՝ շերտազատման պարտադիր փորձարկումով: Փորձնական սենդվիչ վահանակներն անցել են ամրության լաբորատոր ֆիզիկամեխանիկական փորձարկումներ և դիմակայել են արտադրամասից փողոց տեղափոխման 14 ցիկլ. այս ձևով ստուգվում էին սոսնձի հատկություններն արտաքին միջավայրում և ջերմաստիճանների տատանման պայմաններում:

Հենց երկբաղադրիչ սոսինձն է ապահովում բազալտե մանրաթելի և մետաղի հարակցումը: Սոսնձի նոր բաղադրիչներն ուսումնասիրելով՝ ընկերության R&D կենտրոնի մասնագետները փորձում են բարելավել մետաղի և բազալտե մանրաթելի հարակցումը, վահանակի շահագործման բնութագրերը, մասնավորապես, հողմաբեռնվածքների նկատմամբ դիմադրությունը:


Որակի վերահսկում

Սենդվիչ վահանակների արտադրությունից առաջ բազալտե մանրաթելը ProfHolod-ի գիտահետազոտական կենտրոնում անցնում է մուտքային վերահսկման երեք փուլ՝ խտության, սեղմման և պատռման: Արտադրությունից հետո բազալտե մանրաթելով սենդվիչ վահանակները կրկին փորձարկվում են ըստ երեք նույն ցուցանիշների և լրացուցիչ՝ շեղման մոդուլի:


Մետաղ

Բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակների համար մետաղի տարբերակները

  • պոլիմերային ծածկույթով ցինկապատ պողպատ
  • Aisi 304, 316, 321, 430 չժանգոտող պողպատ
  • Pural — օգտագործվում է գյուղատնտեսական շինությունների համար՝ կովանոցներ, հավանոցներ, խոզանոցներ, կաթի ֆերմաներ, պահեստային տարածքներ
  • Food Safe — լիովին անվտանգ է սննդամթերքի հետ անմիջական շփման դեպքում
  • Пластизол — ապահովում է մետաղի հակակոռոզիոն պաշտպանությունը մինչև 15 տարի
  • PVDF — ապահովում է ծածկույթի կայուն գույնը և փայլը: Խորհուրդ է տրվում օգտագործել շենքերի ճակատային մասերի համար:

Կիրառում

Բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակներն օգտագործվում են պարսպող կառույցների և առաստաղների կառուցման համար.

  • արտադրական տարածքներ
  • գյուղատնտեսական նշանակության շենքեր
  • սննդամթերքի արդյունաբերության տարածքներ
  • լոգիստիկ կենտրոններ
  • գրասենյակային շենքեր
  • սպորտային նշանակության շենքեր

Սենդվիչ վահանակների մոնտաժում

Բազալտե մանրաթելով մետաղական սենդվիչ վահանակները մոնտաժվում են 7 աստիճանից ավել թեքությամբ ծածկի կոնստրուկցիաների կառուցման վերջնական փուլում։ Մինչև ծածկի սենդվիչ վահանակների մոնտաժումն անհրաժեշտ է կրող կոնստրուկցիաների վրա նախապատրաստել աշխատանքային հարթակ, կտրել թիթեղապատման տակից մեկուսիչի դուրս ցցված բոլոր մասերը, կոնստրուկցիոն տարրերի վրայից հեռացնել բորբոսը, ժանգը և մյուս նստվածքները: Մետաղական կոնստրուկցիաները մշակվում են հակակոռոզիոն բաղադրանյութերով, իսկ փայտե կոնստրուկցիաները՝ բիո հրապաշտպան նյութերով։


Հեծանների վրա տեղադրվում են 3-4 մմ հաստության և առնվազն 10 մմ լայնության խցարար ժապավեններ: Բազալտե մանրաթելով մետաղական սենդվիչ վահանակները տեղադրվում են քիվին զուգահեռ հեծանների լայնքով: Հեծանների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 2 մ։ Ծածկի 15 աստիճանից ավել թեքության դեպքում անհրաժեշտ է քիվերի վրա նախատեսել լրացուցիչ հենակներ՝ վահանակների ցած գլորումը կանխելու համար:


Եթե ​​ծածկը գերազանցում է վահանակների չափսերը, ապա բազալտե մանրաթելով ծածկի սենդվիչ վահանակները մոնտաժվում են ստորին կետից մինչև գագաթնագիծ՝ շինարարական աշխատանքների կանոնակարգով սահմանված ուղղությամբ: Տանիքի թեքությանն համապատասխան ծածկի վահանակների առանձին շարքերը դասավորվում են 200-300 մմ երկայնակի եզրածածկվածքով: Երկրորդ և հաջորդ շարքերի վահանակներն անհրաժեշտ է նախապատրաստել՝ կտրել վահանակի ստորին թիթեղը եզրածածկվածքի լայնությամբ, հեռացնել մեկուսիչ շերտը։


Մանրամասները՝ մեր տեխնիկական կատալոգում:


Ձեր օբյեկտի համար սենդվիչ վահանակների մետաղի, հաստության և գների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար դիմեք ProfHolod-ում Ձեր անձնական մենեջերին, զանգահարեք +374-10-44-00-55 հեռախոսահամարով կամ կապ հաստատեք ProfHolod-ի Telegram, ВКонтакте միջոցով:



Ամրացնող փականքներ

img-lock-1
Z-lock փականք՝
50-250 մմ

Տեսեք, թե ինչպես է աշխատում PIR Premier մեկուսիչով մեր սենդվիչ վահանակների արտադրությունը

Անցնել

Ծածկույթի տարբերակներ

Ցինկապատ պողպատ
Ցինկապատ պողպատ բազմաեթերային ծածկույթով
PVDF կամ ՊՎԴՖ
AISI 304
AISI 430
Այլ ծածկույթներ
product-slider-1.JPG
product-slider-2.JPG
product-slider-3.JPG

Օգտագործվում է այն վայրերում, որտեղ սենդվիչ վահանակները կպչում են պատին, լվացող միջոցների հետ շփում չունեցող այլ թաքնված հարթությունների համար:

6.jpg
1.jpg
7.jpg

Սառնարանային պահեստների ավելի քան 80%-ը կառուցվում է բազմաեթերային ներկով պատված մետաղով։ Դուք կարող եք ընտրել Ձեզ անհրաժեշտ գույնը ըստ RAL սանդղակի:

5.jpg
IMG_3499 pvdf.jpg
product-slider-4.jpg

Գյուղատնտեսական շենքերի համար նախատեսված հատուկ ծածկույթով պողպատ: Լավ կոռոզիակայունություն, բարձր կայունություն ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ՝ RUV 4, RC 4

Aisi 304.jpg
product-slider-3.JPG
1.jpg

Չժանգոտող պողպատ մսի վերամշակման ձեռնարկությունների մորթման, կտրատման արտադրամասերի, մրգերի պահեստավորման սառնարանային խցիկների, դեղագործական ձեռնարկությունների համար:

IMG_3496 aisi.jpg
product-slider-2.JPG
3.jpg

Չժանգոտող պողպատ ոչ պարենային արդյունաբերության համար. սննդամթերքի պահեստների տեխնոլոգիական տարածքներ, ագրեսիվ քիմիական վերամշակմամբ ոչ պարենային պահեստներ:

другие покрытия 1.jpg
другие покрытия 2.jpg
другие покрытия 4.jpg

ProfHolod-ից դուք կարող եք պատվիրել սենդվիչ վահանակների համար անհրաժեշտ ցանկացած այլ ծածկույթ:


Մակերևույթի պրոֆիլավորում

poverkhnost-1.png
Հարթ
poverkhnost-2.png
Պրոֆիլավորված

Ո՞ւնեք հարցեր արտադրանքի վերաբերյալ

Գրեք ձեր հարցը, և մեր փորձագետները կօգնեն լուծել այն: Ավելի արագ կապի համար կարող եք օգտվել jivosite-ի ծառայություններից կամ գրել կապի այլ միջոցներով։ Ձեզ կպատասխանենք 1 ժամվա ընթացքում։

Նմանատիպ ապրանքներ

PIR Premier պոլիիզոցիանուրատային մեկուսիչով ծածկի սենդվիչ վահանակներ
Բազալտե մանրաթելից սենդվիչ վահանակներ
gototop